HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ի՞նչ է տալիս կարմիր գծերը Երեւանին»,- Ստեփան Մարգարյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար անհասկանալի է՝ ի՞նչ է շահել Երևանը կարմիր գծերից: Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող խորհրդարանական լսումների ժամանակ Ստեփան Մարգարյանը հայտարարեց, թե իր համար կարևոր է կատարված քայլերի հայեցակարգը: Հայեցակարգ ասելով՝ վերջինս նշում է, որ ի նկատի ունի այն, թե ի՞նչ կստանա Երևանը՝ այս ոլորտում նման փոփոխություն կատարելու արդյունքում:

«Եթե այս փոփոխությունը եղած չլիներ, ի՞նչ էր կատարվելու քաղաքում, ի՞նչ տարբերություն կա, ես իմ մեքենան կանգնեցնում եմ գծանշվա՞ծ տեղում, թե՞ չգծնաշված տեղում, տարբերությունը ո՞րն է, ի՞նչ եմ ես որպես Երևանի քաղաքացի շահում դրանից, ի՞նչ առավելություն է տալիս ինձ գծանշված վայրում կանգնելը, ի՞նչ է շահում քաղաքը այս ներդրումից: Քաղաքը կարող էր շահել նյութական և ոչ նյութական միջոցներ: Մեր հանձնաժողովը քաղաքապետարանին հարցում ուղղարկեց, այն մասին, թե ինչն է կանգավորվել, պատասխանեցին, թե նախկինում որտեղ եղել են կանգնած, մենք այդտեղ էլ կարմիր գծերն ենք գծել»,- նշեց Մարգարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, թե պնդումները, որ բերվել են հատուկ սարքեր՝ լուսանկարահանող, հատուկ ներկ՝ կարմիր գծերի համար, որպես քաղաքացի դա իրեն ոչինչ չի տալիս: «Եթե այնպիսի հայեցակարգ չի ընդունված, որ ասենք սրանով լուծում եք քաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, եթե նման հարց չկա, այդ դեպքում ի՞նչ է ստանում Երևան քաղաքը դրանից»,- նշեց նա՝ առաջարկելով կարմիր գծերի փոխարեն լավացնել ճանապարհային նշանները, հարկ եղած դեպքում սահմանել համայնքային միասնական տուրք:  

«Մեզ անընդհատ ասում են, թե մեծ գումար է ծախսվել, մի հատ ուզում ենք, էդ ծախսերի գումարը ստանանք, տեսնենք՝ ի՞նչն է: Ես այդպես էլ չեմ հասկանում, ի՞նչ ենք լուծում սրանով, ո՞նց ենք սրանով մենք խթանում ոչ փողոցային կայանումը, մեզ մոտ փողոցները նեղ են, ինչքան արգելենք, նշաններով կարգավորենք, այնքան քաղաքաքի երթևեկությունը կկարգավորվի»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter