HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աննա Սեգալ. «Սերգեյ Փարաջանովով հրապուրված եմ պատանեկությունից»

«Տեղեր կան, որտեղ պայմանները շատ ավելի հարմարավետ են, բայց տան զգացողությունը չկա: Իսկ այստեղ կարծես տանը լինեմ», - ասում է դիրիժոր Լիոր Շամբադալը, ով Հայաստանում է երկրորդ անգամ: Այս անգամ նա եկել է մասնակցելու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգից ստացված հասույթը փոխանցվելու է քեսաբահայերի օգնությանը:

Դիրիժոր Լ. Շամբադալը ամեն անգամ տարօրինակ զգացողություններ է ապրում, երբ այցելում է մեծ ողբերգություններ վերապրած երկրներ, ինչպես օրինակ` Հայաստան կամ Վիետնամ:  

«Սպասում ես, որ այս մարդիկ պետք է լինեն շատ կոպիտ, բայց իրականում նրանք անչափ բարի են: Ընդ որում` այստեղ շատ հեշտ է աշխատել», - ասում է դիրիժորը: Նրա համար կարևոր է, որ այս օրերին նա գտնվում է Հայաստանում, և ապրիլի 24-ի համերգի ժամանակ հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը»: Լ. Շամբադալը, ով Լատվիայի Լիեպայայի սիմֆոնիկ նվագախմբի և Չինաստանի Chengdu Symphonic Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, համոզված է, որ Մոցարտը հայ, գերմանացի, ամերիկացի է. մեծագույն կոմպոզիտորը բոլոր ազգերինն է: Բայց և ուրախ է, որ երիտասարդ կոմպոզիտոր Աննա Սեգալի շնորհիվ նա բացահայտել է նաև հայ երկու մեծ արվեստագետների` Սերգեյ Փարաջանովին  և Սայաթ-Նովային:  

Համերգի ժամանակ տեղի է ունենալու նաև Աննա Սեգալի «Կոլաժ Սերգեյ Փարաջանովին» գործի համաշխարհային պրեմիերան: Նա պատմում է, որ անցած տարի առաջին անգամ այցելել է Փարաջանովի թանգարան, որից հետո ոգեշնչված գրել է այդ երաժշտությունը: Սակայն այդ գործը նվիրված է ոչ միայն Փարաջանովին, այլև Հայոց ցեղասպանության տարելիցին: Աննա Սեգալը ծնվել է Ուկրաինայում, բայց ապրել է Իսրայելում:

«Իսրայելցիները նույնպես վերապրել են նման ողբերգություն: Այդ պատճառով կարծում եմ, որ իրավունք ունեմ փոխանցել իմ այդ զգացումները լսարանին, - ասում է Աննա Սեգալը՝ ավելացնելով, - իսկ Սերգեյ Փարաջանովով ես հրապուրված եմ պատանեկությունից»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter