HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.

Անահիտ Աստոյան
Մատենադարանի ավագ գիտաշխատող

Հայտնի իրողություն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին և ներքին առևտրում, արդյունաբերական արտադրության մեջ և բանկային գործում հայերն ազդեցիկ դիրքեր էին գրավում:

Արևմտահայ առևտրական բուրժուազիան, դրամատերեն ու արդյունաբերողները, շնորհիվ իրենց տաղանդի ու ձեռներեցության, նույնիսկ օսմանյան բռնատիրության ու կամայականությունների պայմաններում, կարողացել էին տեր դառնալ որոշակի հարստոության, ստեղծել դրամական զգալի կուտակումներ: Հայերի տնտեսական հզարացման մեջ մեծ վտանգ տեսնելով՝ երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով նրանց տնտեսական մրցակցությունից ազատվելու և երկրում թուրքերի տնտեսական իշխանությունը հաստատելու հարցերը և միևնույն ժամանակ միջոցառումներ մշակում` հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ:

Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախ և առաջ հարկ էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թվականի հունիսի 1-ին հրպարակեցին «Տեղահանության օրենքը», որի գործադրմամբ ավելի քան 1.500.000 հայ բռնի տեղահանվեց և ոչնչացվեց: 1915 թվականի հունիսի 10-ին հրապարարկվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» 34 հոդվածից բաղկացած հրահանգները: 1915 թվականի սեպտեմբերի 13-ին երիտթուրքական իշխանությունները հրապարակեցին «Լքյալ գույքերի մասին» ժամանակավոր օրենքը, իսկ 1915 թվականի հոկտեմբերի 26-ին` այդ օրենքի գործադրման համար այլ վայրեր տեղափոխված անհատների լքյալ գույքերին և պարտքերին վերաբերող կանոնադրությանը: Այսպիսով, օրինականացվեց հայերի շարժական գույքերի, կալվածքների, ողջ հարստության բացահայտ կողոպուտն ու յուրացումը, որն արդեն իսկ գործադրվում էր Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Լքյալ գույքերի մասին իրավական այս ակտերը ստեղծված էին ոչ թե հայերի իրավունքները պաշտպանելու, այլ զանգվածային թալանը զսպելու և պետական գանձանակը լցնելու նպատակով.

Հայկական կոտորածները ուղեկցվեցին հայերի շարժական և անշարժ գույքերի կողոպուտով, որին մասնակցել են երկրի բնակչության բոլոր խավերը: Հարուստ կողոպուտի հեռանկարը լայն զանգվածների և համախոհների մեծ բանակ հավաքագրեց երիտթուրքական իշխանությունների շուրջը: Երիտթուրքերի վարչակազմը հայերի լքյալ գույքերը հանձնեց տեղահանված հայերի բնակավայրերի իշխանություններին, նախարարություններին շռայլորեն տրամադրեց շենքեր և հողատարածքներ, իսկ փոխարենը գտավ համախոհների հսկա բանակ և ստացավ նրանց աջակցությունը` հայերի բնաջնջումն իրականացնելու համար:

Պետության կողմից հայերի ծրագրավորված կողոպուտի մասին վկայություններ կան թե՛վերապրողների, թե՛Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում, որոնք և հաստատում են, որ հայերի ունեզրկումը հայ ժողովրդի բնաջման ծրագրում եղել է կարևոր դրդապատճառ:    

Տեր դառնալով հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքին՝ երիտթուրքական իշխանությունները բռնագրավեցին նաև հայերի` օսմանյան դրամատներում և ապահովագրական ընկերություններում պահվող ավանդները:

Աճուրդի առարկա էին դարձել ոչ միայն նյութական բարիքները, այլև մարդկային կյանքը: Թուրքական կառավարությունն ահռելի գումարների տեր դարձավ` նաև հայ կանանց ու մանուկներին վաճառելով:

       Անտանտի երկրների ճնշան տակ, 1920 թվականի հունվարի 8-ին, թուրքական

կառավարությունը չեղյալ հայտարարեց «Լքյալ գույքերի մասին» օրենքը և որոշում ընդունեց հայերի լքյալ գույքերը վերադարձնել տերերին և փոխհատուցել նրանց կրած վնասները, սակայն, հակառակ իշխանությունների խոստումներին, հայերի ունեզրկման գործընթացը շարունակվեց: Քեմալական շարժման ողջ ընթացքում վերապրած հայությունը ենթարկվեց կողոպուտի, կոտորածի և բռնի տեղահանության: Երկիրը հայաթափելուց հետո, թուրքական իշխանությունները 1920, 1923, 1927 թվականներին ընդունեցին օրենքներ, որոնք հայերին զրկեցին քաղաքացիությունից և իրենց պապենական երկիրը վերադառնալու իրավունքից: Այս օրենքները թուրքական իշխանություններին հնարավորություն տվեցին տիրանալու հայերի ողջ ունեցվածքին:

Հայերի ունեցվածքի կողոպուտին իրավական ուժ տալու համար քեմալական իշխանությունները 1922 թվականից մինչև 1929 թվականը ընդունել են «Լքյալ գույքերի մասին» 9 օրենք: Այսպիսով, քեմալական իշխանությունները շարունակեցին և ավարտին հասցրեցին երիտթուրքական կառավարության` հայերին ունեզրկելու ծրագիրի իրականացումը:

Հանրապետական շրջանում իշխանությունները տարբեր օրենքներ ու կանոնագրություններ հրատարակելով, նպատակաուղղված, երկրում մնացած հայությանը հետևաղականորեն դուրս էին մղում տնտեսական կյանքից և զանազան միջոցներով նրանց դրամագլուխը փոխանցում թուրքերին:

Արևմտահայությունը կողոպտված էր, սակայն դեռ  մնում էր պոլսահայության աչքի զարնող հարստությունը: Եվ թուրքերը պատեհ առիթը գտան հայերին կրկին կողոպտելու: 1942 թվականի նոյեմբերին 11-ին Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովը ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին» օրենքը, որի կիրառմամբ   կողոպտեցին պոլսահայերի վերջին լուման և նրանց մատնեցին աղքատության: Այսպիսով, հանրապետականի շխանությունները վերջնական հանգրվանի հասցրեցին արևմտահայերի ուեզրկման գործընթացը:

Հայերի ուենցվածքի ընդհանուր թալանից բաժին հասավ նաև

օտար պետություններին: Լքյալ գույքերի մասն էին կազմում օտար ապահովագրական ընկերություններին՝ ոսկեդրամով վճարված հայերի գումարները: Այս ապահովագրական ընկերությունները հայերի նկատմամբ իրենց ստանձնած ֆինանսական պարտավորությունները չիրականացվելով՝ յուրացրեցին նրանց գումարները: Հայերի հետ նույն կերպ վարվեցին նաև Օսմանյան կայսրությունում գործած օտար դրամատները:

Ունեզրկելով մի ամբողջ ժողովրդի, տիրանալով նրա դարերի քրտինքով և տքնությամբ ստեղծված ունեցվածքին՝ թուրքական իշխանությունները հետագայում կարողացան լուծել պետությանը և թուրքերի ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ հարցեր:  Նախ, հայերի հարստության հաշվին  թուրքական

իշխանությունները լցրեցին իրենց դատարկ պետական գանձանակը, հոգացին պատերազմական մեծագումար ծախսերը, վճարեցին արտաքին պարտքերի զգալի մասը: Երիտթուրքական, հետագայում արդեն, հանրապետական շխանությունները տնտեսական ասպարեզից վերացրին իրենց հզոր մրցակցին, նրա ինչքերի,  անհատական շարժական և անշարժ գույքերի յուրացումով ստեղծեցին ազգային կապիտալ: Այսօրվա թուրքական տնտեսությունը հենված է հայերից բռնագրավված ունեցվածքի վրա:

Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժումը, որի հաղթանակի արդյունքում 1923 թվականի հոկտեմբերի 29-ին ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, կրկին հայկական ունեցվածքի հաշվին էր, քանզի այն ֆինասավորվել է հայերի ունեցվածքի բռնազավթումով հարստացած թուրք կալվածատերերի, առևտրականների, զինվորականների կողմից:

Հայերից կողոպտված և Ֆինանսների նախարարությունում պահվող հարստությունը նաև հանրապետության շրջանում պարբերաբար փրկել է Թուրքիային` պետությանը  բազմիցս դուրս բերելով տնտեսական տագնապներից:

Ինչպես թուրք պատմաբան Թաներ Աքչամն է հավաստում, իրապես, Թուրքիայի Հանրապետությունը հիմնվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա: 

Թուրքիայի Հանրապետությունը նյութական պատասխանատվություն պետք է կրի, քանզի իբրև պետություն կայացել է հայերի դարերով ստեղծած հարստության կողոպուտի հաշվին:    

Մեկնաբանություններ (3)

ED
Turkish denial government is still acting as if there were a second Noah's flood in 1915 which destroyed Armenian life in there historical home land IF there were no Armenian Genocide how comes that after systematic and organized deportation of hundred thousand of Armenians and there annihilation , all off sudden almost everything Armenian become become Turkish ? If there were no Armenians how comes that 6 known Armenian provinces of Ottoman Turkey become Turkish where all off sudden 3000 years history of Armenian nation was vanished and Armenian life cease to exist after deportaion law of 1915 ?
Berge Jololian
Genocide acknowledgment without accountability is hollow and meaningless - it is worse than denial. Accountability is land, reparation and restitution. i.e. Artsakh is land. Nakhichevan is land. Ararat is land. Ani is land. Kars is land.
Mark
MY God here is an other lie Today at 7:25 PM I am sorry. Most Turks do not share the enthusiasm , what reparations? what Land? You arMenians get real here, do you know how many Turks arMenians killed ?more than 500,000 civilians while their strong man in front fighting the invaders 5 front, arMenians open a worst front with in, Turkish PM trying to be cordial, that is all, there is no other race is more Genocidal than arMenians and Serbians, go read the history,numbers are fake 1,5 mil, my god total arMenians were 1,3 mil those days and 1 mil went to Syria and France, where are the bones? but we have plenty of bones of the Turks they killed, in Turkey and recently in Khojali Azerbaijan 1995 , they just lie and bcz they are under the cross west takes them seriously, they never open their archives and let the historians study the matter, they never sue Turkey in any court bcz they know no honest court proceedings will allow their lies to become reality, Turkish PM do not speak for the whole country even among his voters, he just blabbered some gesture words, there will never be a recognition of this no one recognize the lie, and most countries do not acceptation of the ones have large Armenia population that lobby the crook politicians. arMenians will dream, here is the real reason the man before me posted here, MONEY, Land, that is what they are after not that they care of the people dead 100 years ago, it is MONEY. that is all, and they will never get it

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter