HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նինոծմինդայում կանգնեցվել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ապրիլի 23-ին Նինոծմինդայի Մշակույթի պալատի դիմաց իր ուրույն տեղը գրավեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող-խաչքարը, որը յուրօրինակ վկայություն է ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովրդի:

Ի դեմս բարերար Արմեն Ղարսլյանի, Ջավախք աշխարհի այս անկյունում կանգնեցվեց 1915-ին նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը: «Ես այս դարի սրտին պիտի փորագրեմ, որպես վերքեր երկու միլիոն հայ անուններ, երկու միլիոն անմեղ զոհերի...»: Շիրազի «Հայոց Դանթեականի» այս տողերն է փորագրել Խաչքարի հեղինակ՝ Արա Ղարսլյանը: 

Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հանգստություն 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին: 

Այնուհետև վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն սրբազան Միրզախանյանի և Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ կատարվեց հուշակոթողի օրհնման և օծման կարգ:

Պատմական այս իրողությանը հաջորդեց Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի սաների գրական-գեղարվեստական կատարումները: Կրթամշակութային կենտրոնի և Երաժշտական դպրոցի սաները հանդես եկան «Ծիծեռնակաբերդ» երգի պրիմերայով: Երգը Հայոց մեԾ եղեռնի մասին է: «Ծիծեռնակաբերդ»-ի բառերի և երաժշտության հեղինակն է գրականագետ Ժորա Սնխչյանը: Օվրա գեղարվեստական մասն իր գագաթնակետին հասավ «Զարմանալի հայ»-ով: Գևորգ Էմինի «Զարմանալի հայը», զարմանալի հուզականությամբ ու կենդանությամբ ասմունքեց Վիրահայոց թեմի մշակութային բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը՝ հուզելով ներկաների սրտերը: 

«Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի անձնվեր ծառայության շնորհիվ այսօր Նինոծմինդան հոգևոր և մշակութային զարթոնք է ապրում»,- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Հուշակոթողի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանը, Հայսատանի և Վրաստանի խորհրդականներ, Վրաց եկեղեցու մետրոպոլիտը, Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների պատվիրակությունները, տարածաշրջանի ղեկավարությունը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter