HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«S.O.S. Սևան». «Փրկե՛նք Սևանը, քանի դեռ հնարավոր է»

«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում մասնակցել նախազգուշացնող բողոքի  քայլերթին` ուղղված Սեւանա լճի փրկությանը: «S.O.S. Սեւան» քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի օղակաձեւ հրապարակից դեպի Սեւան-Հրազդան ջրանցքը Սեւան- Երեւան մայրուղով:  Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց:

«ՀՀ կառավարությունը Սեւանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում.

  • Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճը կսկսի իջնել ու ճահճանալ:
  • Հաստատվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ: 

ՄԵԶ  ԽԱԲՈՒՄ ԵՆ

Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում.

  • Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սեւանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը`170 միլիոն խմ, լրիվ բավարար է
  • գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետեւ ՋՕԸ-ները ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով եւ վճարել դրա համար
  • գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սեւանի ջրերի օգտագործման կարիքը չունեն:

Ձկնաբուծարանի համալիր ծրագրով Սեւանա լիճը ամեն տարի կստանա.

  • ազոտով, ֆոսֆորով եւ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50 000 տոննա  արհեստական կեր
  • ցանցավանդակներում սատկած եւ հիվանդ ձկներ

         ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter