HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգախնայողության ծրագիրը Ալավերդին ավելի լուսավոր կդարձնի

Լուսինե Փարսադանյան

Ալավերդի քաղաքում փողոցները լուսավորող շուրջ 420 լուսակետ կա, բայց բոլորը չէ, որ անխափան աշխատում են: Քաղաքապետի հավաստմամբ` վերջին անգամ քաղաքում անսարք լուսատուները վերանորոգել են փետրվարի սկզբին: Այս պահին սակայն, լուսավորության ցանց ունեցող փողոցներում մութ անկյունները շատ են: Օրինակ, Թումանյան փողոցի` քարե կամրջից մինչեւ Էնգելս թաղամաս տանող ճանապարհահատվածում 6-7 անսարք լուսակետ կա: Այս հանգամանքը, եթե տղամարդ անցորդներին նեղություն չի պատճառում, ապա կանայք գիշերային ժամերին խուսափում են այդ հատվածներով անցնել:

«Քաղաքապետարանը, եթե համապատասխան տեխնիկա ունենար, լուսակետերի վերանորոգման աշխատանքներ կկատարվեին ամեն օր»,- ասում է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը,- ամեն անգամ լուսակետերի վերանորոգում իրականացնելիս քաղաքապետարանն անհրաժեշտ տեխնիկան այլ ընկերություններից է խնդրում, իսկ ամեն օր դա հնարավոր չէ»: Քաղաքապետը տեղեկացրեց, որ համապատասխան դետալներն արդեն ձեռք են բերել եւ այս շաբաթվա մեջ անսարք լուսատուները կվերականգնվեն: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նշում է, որ քաղաքի լուսավորության հետ կապված այս տարի մի քանի ծրագիր ունեն: Օրինակ, Բաղրամյան թաղամաս տանող ճանապահի լուսակետերը կփոխվեն նորերով, որի համար համայնքային բյուջեի ֆոնդային մասից կտրամադրվի 1 մլն 700 հազար դրամ:

Առաջիկայում քաղաքապետարանը, համագործակցելով «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ» կազմակերպության հետ, նախատեսում է քաղաքում իրականացնել նաեւ էներգախնայողության ծրագիր: Խնայված էներգիան կօգտագործվի այլ փողոցների լուսավորության ժամաքանակն ավելացնելու նպատակով: Առաջին փուլում նախատեսվում է շուրջ 70 նոր լուսակետ տեղադրել, որոնք այժմյան շահագործվող լամպերից 30-40%-ով պակաս էներգիա կծախսեն: Նոր լուսակետերը կտեղադրվեն Զորավար Անդրանիկի փողոցում եւ Սանահին-Սարահարթ թաղամասի Շահումյան փողոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter