HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց

Այսօր Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր կատարած հանցագործությունը՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: 1915-23թթ. Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացան Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները: Այս մասին տեղեկացնում է «Վրաստանի հայ համայնքը»

Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը: 

Ընթացիկ տարվա ապրիլի 24–ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգի, իրենց իսկ պատմական հայրենիքում պետական մակարդակով նախատեսված համընդհանուր ոչնչացման ծրագրի՝ Ցեղասպանության 99– րդ տարելիցը: 1915-1923թթ. վերոնշյալ ծրագրի հետևանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից և իր հայրենիքի մեծ մասը:

1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 պետություն, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտն ու Եվրախորհուրդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter