HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանը արտահանձնման որոշումը չի բողոքարկել

Գործարար Աշոտ Սուքիասյանը չի բողոքարկել Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ իրեն Հայաստանի Հանրապետություն արտահանձնելու որոշումը: Գործն արդեն Վրաստանի արդարադատության նախարարությանն է հանձնվել: Այս մասին «Հետքին» հայտնեց Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Թեմուր Դոլիձեն:

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին պետք է ստորագրի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման որոշումը, և 2 կամ 3 շաբաթվա ընթացքում նրան կտեղափոխեն Հայաստան:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:

Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter