HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյան. «Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտոնը խորհրդարանում յուրահատուկ է: «Իմ պաշտոնը Գալուստ Սահակյան պաշտոնն է»,- ասել է նա: «Հետք»-ի հարցին, թե ի՞նչ է լինելու իր պաշտոնի հետ, արդյոք հրաժարվելու է այդ պաշտոնից, Սահակյանը պատասխանեց. «Ես երբեք որևէ անգամ իմ դերակատարման համար ուղղորդող չեմ եղել: Արդեն դա վաղեմության ժամկետ ունի, այդ պաշտոնը անձեռնմխելի պաշտոն է, ոչ մեկ իրավունք չունի այդ պաշտոնում լինել»:

Հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ դառնալուց հետո փոխելո՞ւ եք Ձեր իմիջը, նոր կոստյումներ եք գնելո՞ւ, Սահակյանը պատասխանեց.«Ես տասը տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ: Բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ դառնալու, լրագրողների երեսին չեմ նայելու...»:

Մեր հարցին, թե ինչու էր հերքում տարածված լուրերը, որ ինքը նշանակվելու է ԱԺ նախագահի պաշտոնում, ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Որովհետև խնդիրը չէր քննարկվել»: Նա նշեց, թե ԱԺ-ն ղեկավարելու պաշտոն է ստացել շաբաթ օրը, երբ ՀՀԿ գումարեց ԳՄ և խորհրդի նիստ:

«Ես երբեք առաջարկություններ չեմ ստացել, չեմ ձգտել առաջարկություններ ստանալ: Իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի հետևանքով: Կուսակցությունը առաջադրել է, ես խոսել եմ, ընդունվել է մասնակիցների կողմից, ընդունվել է առաջարկը»,- նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր է ԱԺ նախագահ դառնալու հանգամանքը լինի 2018թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու նախադրյալ: «Ինձ ուրիշնմերի տեղ մի դրեք»,- պատասխանեց նա: Հարցին, թե վարչապետ դառնալու հավակնություններ ունի, պատասխանեց, որ որևէ բանի հավակնություններ չունի:

Հարցին, թե որտեղ է բնակվելու՝ Պռոշյան ամառանոցում, նա պատասխանեց, որ եթե պարտադիր չլինի բնակվել այնտեղ, ինքը հակված չի լինի թողնել իր բնակարանը:

«Հետք»-ի հարցին, թե ում է պատկերացնում ՀՀԿ խմբակցության  ղեկավարի դերում, Սահակյանն ասաց, թե շատերը կարող են աշխատել որպես խմբակցության ղեկավար: Մեր հարցին, թե հնարավոր է` շարունակի ղեկավարել խմբակցությունը, նա նշեց. «Այսպես թե այնպես ես նաև կուսակցության փոխնախագահն եմ ու մասնակից եմ լինելու խմբակլցության աշխատանքներին, օգնելու եմ: Բայց դա չի նշանակում, որ ես խմբակցության ղեկավար անվանումը պետք է ունենամ, որովհետև եթե ընտրվեմ, ես ոչ միայն ՀՀԿ  խմբակցության նախագահն եմ, այլև ամբողջ խորհրդարանի»:

Նա նշեց՝ ինքնավստահություն չունի, բայց կուսակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում վստահություն է ձեռք բերել՝ կընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում: «Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ինձ անհրաժեշտ է ամբողջ խորհրդարանի աջակցությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ վատ կզգա իրեն, եթե մյուս խնբակցությունները չմասնակցեն քվեարկությանը: «Վատ կզգամ, որ խնդիրներ է առաջացել, դա իհարկե կապ չի ունենա իմ ընտրվելու հետ, բայց իմ աշխատանքն ավելի կդժվարանա: Ես չեմ կարծում, որ իմ անձի նկատմմաբ նման վերաբերմունք կլինի»,- ասաց Գ. Սահակյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի պես քննարկումների պատրաստ է քառյակի խմբակցությունների հետ, թե այլ՝ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրելու ոչ իշխանական ուժերի հարցում, Գ. Սահակյանն նշեց, թե ցանկացած խնդրի, ցանկացած հարցի պարագայում ինքը ոչ թե քննարկում է սկսելու մեկ ամիս առաջ, այլ ավելի վաղ: «Յուրաքանչյուր առաջարկություն ես կաշխատեմ իմ դերակատարումը տեսնել այդտեղ, որ պատռգամավոր, քաղաքական թիմ՝ հնարավորություն ունենա մանրամասնորեն քննարկել»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք մյուս պաշտոնյաների պես դառնալու է անհասանելի, չի պատասխանելու լրագրողների զանգերին, ապա Սահակյանը նշեց, թե դա կապված կլինի իր օրակարգից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter