HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրենն ազատվեց աշխատանքից

Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները,  կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը,  պաշտոնական պարտականությունների  ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է  խիստ նկատողություն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպման առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով, իրականացվում են աշխատանքներ խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերը և այդ անվանացանկերում ներառված պաշտոնների նկարագրերը հաստատելու ուղղությամբ: Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք:

Մինչև 2014 թվականիհուլիսի 1-ը նախատեսված է նշված աշխատանքներն ավարտել և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներդնել աշխատողների աշխատանքի կազմակերպման միասնական նոր համակարգ, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական և համակարգայինլուծումներ:

Տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Մեկնաբանություններ (2)

Արտակ Գրիգորյան
Էդիկ ջան, չեմ կարծում թե սա լավագույն լուծումն էր: Ինչ որ մի բան Ձեր գործունեությամն մեջ էլ այնպես չէ... Մնացածը երբ որ կհանդիպենք: Արտակ
Էդիկ Բաղդասարյան
Արտակ ջան, մեր գործունեության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում են պաշտոնյաները: Իհարկե, սա վատագույն լուծումն է, որովհետեւ մարդիկ պետք է պատժվեն իրեն արածների համար: Քանի դեռ չեն պատժվել կատարվածը վատագույն լուծումն է: Մի օր կգրեմ թե ինչպես փակվեց Վարդենիսի հոգեբուժարանի գործը: Վստահ եմ էդ գործը նորից բացվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter