HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը վանքի հենապատին հարող տարածքում 7 բնակչի հող է հատկացրել

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի որոշմամբ  ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցուցակում ընդգրկված Սանահինի վանքային համալիրի  հյուսիսային մասն ամբողջությամբ դարձնել է առևտրի հրապարակ:  Հիշեցնենք, որ Հաղպատի ու Սանահինի վանքային համալիրները` իբրև մեկ կոթող, ընդգրկված  են ՅՈւՆԵՍԿՕ-ի պատվավոր Համաշխարհային ժառանգության ցուցակում: 

Քաղաքապետը վանքի հենապատին հարող տարածքում 7 բնակչի 10 տարի ժամկետով, տարեկան 4320 դրամ արժեքով յուրաքանչյուրին 3,6 քմ մակերեսով  հողամաս է տրամադրել` առևտրի տաղավարներ տեղադրելու համար: Ըստ Ա. Վարոսյանի՝  տաղավարները տեղադրվում են, որպեսզի բնակիչները «քաղաքակիրթ առևտրով» զբաղվելով, զբոսաշրջության պտուղներից օգտվեն: «Բա մարդիկ բիզնեսով չզբաղվե՞ն», -մեր հարցերից մեկին պատասխանելով՝ ասաց Արտավազդ Վարոսյանը: Տաղավարների մի մասի կառուցումը ընթացքի մեջ է:  Քաղաքապետի որոշմամբ ընդլայնվել է նաև վանքի մուտքի մոտ  գտնվող, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած խանութը:

«Իհարկե, Սանահինի վանքի մուտքի տարածքն առևտրական հրապարակ  դարձնելու հետ մենք համաձայն չենք եղել: Բայց դա Ալավերդու քաղաքապետարանի տարածքն է, և մեզ չի հաջողվել կանխել քաղաքապետի որոշումը: Այդ առևտրականներն այնտեղ վաճառում են նաև մոմեր և եկեղեցական պատկերներ»,- ասաց Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը:   

Օրերս ավագանու նիստում քննարկվել է նաեւ այս կառույցների հարցը: «Խոսքը առևտրի կազմակերպման մասին է, որպեսզի բնակիչները զբոսաշրջության պտուղներից կարողանան օգտվել և քաղաքակիրթ առևտուր կարողանան կազմակերպել»,-ասաց քաղքապետ Արտավազդ Վարոսյանը: Վերջինս նաև ավագանուն բացատրեց, որ վանքին հարող պատի երկարությամբ տաղավարների տեղը տրամադրել է վանք գնացող աստիճաններից և  դարպասների մոտից առևտրականներին իջեցնելու  համար: Իր որոշումներով Արտավազդ Վարոսյանը առևտրական տաղավար տեղադրելու 3,6 քմ  հողակտոր է  հատկացրել նաև Սանահին գյուղի  թաղապետ Արծրուն Երիցյանին և նախկին ավտոտեսուչ Սեյրան Ռամազյանին: Հատկացված որոշումներով Սանահինի վանքային համալիր իրենց ավտոմեքենայով այցելողները զրկվել են  կայանատեղից: 

Վանքի բակում է գտնվում  նաև Սանահին գյուղի բնակիչների արարողությունների շինությունը: Այն կառուցվել է 1901թ.  երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, գտնվում է խիստ վթարային վիճակում և կարող  է փոքր ցնցման դեպքում փլվել:  

Շենքը այդ վիճակում օգտագործվում է գյուղացիների կողմից. «Մենք տեղյակ ենք  շինության  վիճակին: Ես անձամբ նկարել եմ շինության հիմքերի վիճակը,  և նկարն ուղարկել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության մասնագետները  ուսումնասիրել են շենքի տեխնիկական վիճակը և արձանագրել են, որ այն խիստ վթարային վիճակում է և կարող է հանկարծակի փլվել: Մենք այդ մասին զգուշացրել ենք Սանահինի բնակչությանը, նույնիսկ հայտարարություններ ենք կպցրել շենքի վրա, սակայն սանահնեցիները անդրդվելի են և  շարունակում են այտնեղ արարողություններ կատարել: Շենքը նստած է Ալավերդու քաղաքապետարանի հաշվեկշռում: Վերջինս նույնպես պետք է հետևողական լինի այնտեղ արարողությունները արգելելու համար»,- ասում է Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

Ըստ Տեր Միքայելի, Մայր  Աթոռը գրավոր դիմել է Ալավերդու քաղաքապետարանին վանքի տարածքում գտնվող վթարային շինությունը  Գուգարաց թեմին հանձնելու խնդրանքով. «Սանահինի գյուղացիները չեն համաձայնում,  նրանք պահանջում են իրենց համար արարողությունների նոր շենք կառուցել, ապա դրանից հետո վերցնել վթարային շինությունը: Դրա հնարավորությունը մենք չունենք»,- հայտնեց Ալավերդու հոգևոր հովիվը:

Մեկնաբանություններ (9)

Տեր Միքայել
Նախ ես չեմ ասել, որ մենք փորձել ենք կանխել քաղաքապետի որոշումը, որովհետև, կրկնում եմ, դա առայժմ եկեղեցու տարածքը չէ, որ մենք որոշենք ինչպես վարվել: Մեր նպատակն է եղել առևտուր անողներին իջեցնել աստիճաններից, որովհետև աստիճանների վրա նրանք սարքել էին անճաշակ և տգեղ տաղավարներ: Եվ հետո շենքի տնօրինումը պետք է լինի Մայր Աթոռինը և ոչ թե թեմինը:
Տեր Միքայել
ինչու չի տեղադրվում մեկնաբանությունը
Լարիսա Փարեմուզյան
Տեր Միքայել,հուսով եմ` համոզված եք, որ մեր հեռախոսազրույցով իմ հարցադրումների Ձեր պատասխանները փոխելու կամ խեղաթյուրելու ես որևէ շահագրգռություն չունեմ: Ես մեծ հարգանք եմ տածում Ձեր անձի նկատմամբ: Հեռախոսով իմ հարցերի Ձեր պատասխանները սղագրվել է իմ կողմից և ապա գրվել հոդվածում: Ես կարող եմ Ձեր պատասխաններից հիշեցնել նաև այլ մանրամասներ: Ինչ վերաբերում է Ձեր այն դժգոհությանը, թե շենքի տնօրինումը պետք է լինի Մայր Աթոռինը և ոչ թե թեմինը, ապա Ձեզ հարց եմ ուղղում. միթե «Գուգարաց թեմը» Մայր Աթոռի ճյուղերից մեկը չէ:
Ashot
Սանահինի առաջնային խնդիրը հոգևորական /ներ/ չունենալն է: Որ /ոնք/ կաղոթի /են/ և կհոգա /ն/ վանքի մասին:
Melania
փարեմուզյան միթե նախկին քաղաքապետի ժամանակ որ Ալավերդում տարածք չթողեց վաճառեց են ժամանակ չէիր նկատում որ քննադատեյիր բոլորը բաժանեց ընկերներին սաշիկի նման կիսու..ներկայիս քաղաքապետը գոնե ժամկետով է տվել որ սոված մարդիկ երկու կոպեկ աշխատեն, թալանը չես տեսնում, բայց լուն ուխտ ես սարքում, դրա համար էլ ես օրին ենք.
Լարիսա
Հարգելի Մելանյա, ինձ անհարկի մեղադրանքներ ուղղելուց առաջ, խնդրում եմ ուշադիր նայել իմ հոդվածների արխիվը: Արտավազդ Վարոսյանը քաղաքային առևտրի վիճակը լրջորեն պետքէ քննարկի: Հավատա Մելանյա, ես շատ կուզենամ, որ Ալավերդիում աղքատ մարդ չլինի: Բայց այդ խնդիրները չպետք է լուծել մեր քաղաքի պատմամշակութային հուշարձանները ստվերելու հաշվին: Ի դեպ, ինչպես նշված է հոդվածում , պարոն Վարոսյանը վանքի պատի տակ հող է հատկացրել նաև շատ- շատ ոնևոր մարդկանց: Հավատացեք, ինձ համար հաճելի չէ լսել ոչ արդարացի մեղադրանքներ:մեղադրանքներ:
Մելանյա
հարգելի Լարիսա ես և դուք սովետական դաստիրակություն ստացած մարդիկ ենք առավել ևս մանկավարժներ որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն առարկան սովորեցնել , այլ հայրենասիրուտյուն և ժողովրդասիրություն ոչ թե աթոռասիրություն ներկայիս կառավարության նման դա մենք ապացուցեցինք մեր ընտանիքով իմ խորհուրդն է քեզ այն , որ լինելով լրագրող մեծ ձկներից բռնի, թե չե վատն էլ է միշտ խոսում անվերջ անեծք նրա չար գործին... գործարանի մեծ ձկից գրիր որ ախտոտում է շրջապատը մեծերին կաշառում երեվանում տներ առնելով փոխանակ կրակի դեմ կանգնող բանվորի աշխատավարձը բարձրացնի և այլն և այլն .... դու նաև լավ քազաքական գործիչ ես ես չե որ պետք է ասեմ ..բարին ընդ քեզ...հաճելի կլիներ եթե նշեիր այդ ունեվոր մարդկանց անունները.. որպես անկախ լրագրող.
ԱՄԱԼԻԿ
Նախ,,,, Տիկին Մելանյան լինելով մանկավարժ պիտի իմանաք , որ հայրենասիրությունը թ-ով է գրվում ,ոչ թե տ-ով , և երկրորդը Երևանը մեծատառով է գրվում : Դրանով դուք ապացուցեցիք ,որ պատվեր կատարող եք մանկավարժի բարձր անունի տակ : Ամոթ է ,որ ներկայիս քաղաքպետին համեմատում եք նախկինի հետ : Պատվեր տվողը ուզում է իր անունը բարձր պահի , բայց նախկին քաղաքապետը մինչ օրս հազարավոր մարդկանց է օգնում Ալավերդիում : Ու համեմատելով նրանց իրար հետ , նույննէ որ համեմատենք ասենք մանկավարժի աշխատանքը խուլիգանի հետ : Պատվեր կարելի է կատարել , բայց ոչ այսպիսի խայտառակ : Քաղաքը տապալեց առանց աչք ճպացնելու քաղաքպետը դեռ խոսում եք : Մարզպետն կատարումա քաղաքում աշխատանքներ ինքը հեռուստացույցով նենց խոսումա կարծես խաբարա ինչա եղել իրան դնումա աշխատող քաղաքպետի տեղ , բայց իրականում մենակ խոսումա ու երբ մտնես սայթեր մեջը նկարներա դնում հանում , ինքը դնում իրանք կոմենտ գրում ու դրանով ուրախանում : Դրա փոխարեն դուրս գա քաղաք տեսնի , որ այլևս իրեն քաղաքում որպես քաղաքպետ չեն ընդունում չնայաց ընդունելեն առաջին 2 ժամը մենակ :
Melania
Նախ Ամալիկ ես այն տարիքում չեմ որ համակարգչին լիարժեք տիրապետեմ գուցե մի տառ թյուրիմացաբար է տպագրվել իսկ դուք Ձեր սխալները ինչու չեք ուղղել, դնումա, խոսումա, չնայացի փոխարեն չնայած ,ընդունելենի փոխարեն առանձին պետք է գրվի և այլն,,, Ես պատվեր կատարող չեմ երբեվիցե չեմ էլ լինի իսկ դուք երեվում է, որ նախկինից լավ կախում ունեք , իմ նպատակը ներկայիս քաղաքապետին պաշտպանելը չէ, այլ ճշմարտությունն ասելն է :Քո գրելաոճը համապատասխանում է քո գովերգա՛ծ մարդուն, իզուր չէ ասված եղիր գրագետին գերի, անգետին ոչ սիրելի,; Եթե հաճելի է, որ ղեկավարը գրպանից երկու կոպեկ տալով հաճոյանա մարդկանց փոխանակ ստեղծի միջոցներ որ մարդիկ աշխատեն ու մարդ զգան իրենց , Ձեր խոսելավոճը հաճելի չէ իմ զրույցը կիրթ մարդու հետ էր , տերն ընդ ձեզ,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter