HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները դեմ են Միկոյանի արձանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և
քաղաքապետ Տարոն Մարգարյանին

 Բաց նամակ 

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակ­ցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հա­յաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է մի­լիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևա­վորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեար­կած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանա­լով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագու­մարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որո­շումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի ար­տահայտություն: Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեար­կած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությու­նից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակա­մարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառ­ների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան: 

Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկո­յանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղա­սպանության հարյուրամյակի նախօրեին: 

Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպա­տակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքնե­րի անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում: 

Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նե­ղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբա­գրված» և միակողմանի ներկայացվող կերպար: 

Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը: 

Ստորև նշված անունների ստորագրությունների հաստատումը տե՛ս համացանցային հետևյալ հղմամբ.

https://www.facebook.com/groups/402824203170801/permalink/553650724754814/ 

  1. Գայանե Շագոյան
  2. Լևոն Աբրահամյան
  3. Հարություն Մարության
  4. Լուսինե Խառատյան
  5. Աննա Պողոսյան
  6. Աղասի Մարգարյան
  7. Սուրեն Հոբոսյան
  8. Գրետա Աբրահամյան
  9. Հրանուշ Խառատյան
  10. Հասմիկ Կնյազյան
  11. Մարինե Պետրոսյան
  12. Յուլիա Անտոնյան
  13. Լիզա Ճաղարյան
  14. Գայանե Ղազարյան
  15. Ապրես Զոհրաբյան
  16. Արմինե Գեղամյան
  17. Արթուր Ավթանդիլյան
  18. Գեմաֆին Գասպարյան
  19. Հրանտ Տեր-Աբրահամյան
  20. Անուշ Հարությունյան
  21. Ռազմիկ Ամիրխանյան
  22. Ավետիս Քեշիշյան
  23. Շողեր Հակոբյան
  24. Սարգիս Հովսեփյան
  25. Սևան Ղազարյան
  26. Նազարեթ Նազարեթյան
  27. Անի Ասատրյան
  28. Սոնա Այվազյան
  29. Հայկակ Արշամյան
  30. Մարիամ Խարազյան
  31. Արամ Գասպարյան
  32. Քնար Երվանդյան
  33. Սեդա Գրիգորյան
  34. Հրայր Մանուկյան
  35. Ծովինար Մարտիրոսյան
  36. Արշակ Մանուկյան
  37. Լևոն Ումեդյան
  38. Թագուհի Հակոբյան
  39. Հրաչ Մարտիրոսյան
  40. Արուս Հարությունյան
  41. Լիլիթ Պողոսյան
  42. Արևիկ Հարությունյան
  43. Աշոտ Խաչատրյան
  44. Ծովինար Նազարյան
  45. Աղասի Թադևոսյան
  46. Արփի Ոսկանյան
  47. Վահե Գրիգորյան
  48. Գայանե Առուստամյան
  49. Նարինե Վարդանյան
  50. Նարինե Հովհաննիսյան
  51. Անի Ղազարյան
  52. Գոհար Ստեփանյան
  53. Ռուբեն Հովսեփյան
  54. Արմեն Գրիգորյան
  55. Արմեն Վարդանյան
  56. Վանիկ Սաֆարյան
  57. Էմիլ Սարգսյան
  58. Տիգրան Զաքարյան
  59. Գևորգ Տեր-Գաբրիելյան
  60. Գոռ Հովակիմյան
  61. Սյուզաննա Սիրադեղյան
  62. Նազելի Օհանյան
  63. Մարիամ Սարգսյան
  64. Արթուր Սաքունց
  65. Արսեն Հակոբյան
  66. Յուղաբեր Ղազարյան
  67. Էդգար Խաչատրյան
  68. Վահան Արծրունի
  69. Կարապետ Բադալյան
  70. Մերի Նիկողոսյան
  71. Զարուհի Հայրապետյան
  72. Արթուր Ղազարյան
  73. Աննա Խեչոյան
  74. Ռիմա Գրիգորյան
  75. Գոհար Գալստյան
  76. Սաթենիկ Պետրոսյան
  77. Էդգար Զաքարե
  78. Նազելի Օհանյան
  79. Հակոբ Կարապետյան
  80. Գայանե Համազասպյան
  81. Վարդան Կարապետյան
  82. Սոֆյա Քալանթարյան
  83. Սոնա Մնացականյան
  84. Անտոն Իվչենկո
  85. Տիգրան Սարգսյան
  86. Վաչագ Տեր-Սարգսյան
  87. Վահան Թումասյան
  88. Մհեր Ղալեչյան
  89. Լառա Ահարոնյան
  90. Վիոլետ Գրիգորյան
  91. Զարուհի Հարությունյան
  92. Գոհար Սիմոնյան
  93. Սաթենիկ Մկրտչյան
  94. Գոհար Հարությունյան
  95. Էդուարդ Հայրապետյան
  96. Գոհար Կիրակոսյան
  97. Սիրանուշ Օհանյան
  98. Կարեն Չիլինգարյան
  99. Գարեգին Այվազյան
  1. Սարո Մանուկյան
  2. Անահիտ Ավանեսյան
  3. Հովսեփ Խուրշուդյան
  4. Հասմիկ Բաբայան
  5. Արայիկ Հարությունյան
  6. Նունե Սարկիսյան
  7. Դավիթ Հովհաննիսյան
  8. Հարություն Գյամջյան
  9. Հասմիկ Ասլանյան
  10. Անահիտ Արամունի Քեշիշյան
  11. Արմեն Ղալումյան
  12. Զարուհի Մուրադյան
  13. Սահակ Պողոսյան
  14. Կամո Դավթյան
  15. Ալվարդ Ներսիսյան
  16. Ծովինար Չիլինգարյան
  17. Աշխեն Հակոբյան
  18. Էվելինա Գյուլխանդանյան
  19. Բորիս Նավասարդյան
  20. Արմինե Փոդոսյան
  21. Թեմիկ Խալափյան
  22. Գևորգ Մանուկյան
  23. Արմինե Պետրոսյան
  24. Լարիսա Մինասյան
  25. Արտակ Կիրակոսյան
  26. Հերիքնազ Հարությունյան
  27. Սարգիս Սեդրակյան
  28. Նաիրի Մելքոմ Մելքոմյան
  29. Ռուզաննա Ծատուրյան
  30. Նունե Ղազախեցյան
  31. Արմինե Թուխիկյան
  32. Սամվել Նազարյան
  33. Արմեն Վարոսյան
  34. Հայաստան Ստեփանյան
  35. Վահագն Այդինյան
  36. Աշոտ Մելիքյան
  37. Վահագն Այդինյան
  38. Մխիթար Գաբրիելյան
  39. Համլետ Մելքումյան 

Ստորագրահավաքն ընթանում է նաև ստորև ներկայացված համացանցային հասցե­ով, որտեղ 07.05.2014, 13:30-ի դրությամբ (նամակը հրատարակելու պահից 15 ժամերի ընթացքում) ստորագրել են ևս 201 մարդ: Ստորագրահավաքը շարունակվում է

Մեկնաբանություններ (2)

Իռեն
Որոշ մեղդրանքներ բավականին լուրջ են. պատկան մարմինները պարտավոր են արձագանքել փորձագետների հանձնաժողով ստեղծելով և պատմական ճշմարտությունը վերհանելով: Անձամբ ես թերհավատորեն եմ վերաբերում վերոհիշյալ մեղդրանքներին, քանի որ շատ լավ հայտնի է Ստլինի օրագրում արված գրառումը՝ ոչ ոք մաքուր չի մնալու: Քանի մարդու են իր կամքից անկախ թուղո ստորագրել տվել, ու թող ոչ ոք չասի, որ ինքը չէր անի: Բայց ոչինչ բացառված չէ. և դրա համար ա նհրաժեշտ է անկախ փորձագիտական պարզաբանում:
Նելսոն
յդ փասթաթուխտը գրել է Եժովը և ներկայացրել երեն բնորոշ Ձևով ,իբրև թե Միկոյանն է խնդրել և կատարել է իր կեխտոտ գործը ,խաբելով Ստալինին և հետագա սերունդներին : Դուք ել ստորագրահավաք եք կազմակերպում անարգելով հերթական Հայազգի պետական և քաղաքական գործիչին : Նույնը անում են նաև ադրբեջանցիները : Լավ կլինի ստորագրահավաք կազմակերպեք ձեր ներկայիս «պետական գործիչներ» մարդասպան և թալանչիներին դատելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter