Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Բախտագուշակ Վարսիկի հաճախորդները հարձակվել են «Հետքի» լրագրողի եւ ակտիվիստների վրա, սպառնացել գտնել ու «սատկացնել»



Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Սարգիս Հակոբյանի՝ կնոջը խոշտանգելու վերաբերյալ դատը: Դատն ավարտվելուց հետո դատարանի բակում ակտիվիստների եւ «Հետքի» լրագրողի վրա հարձակվեցին սոցիալիստական շարժման ղեկավար ներկայացած Ռոբերտ Ահարոնյանն՝ իր թիմով (մանրամասները՝ տեսանյութում):

Նա երկրորդ անգամ է, ինչ Գավառի դատարան է գալիս երեք երիտասարդի, տաքսու վարորդի եւ մի կնոջ ուղեկցությամբ: Վերջինս, ինչպես «Հետքին» հայտնեց տուժող Հասմիկ Խաչատրյանը, բախտագուշակ Վարսիկի հաճախորդներից է եւ ինչով կարողանում, օգնում է նրան:


Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը օրեր առաջ հանդիպել է Հասմիկ Խաչատրյանին եւ խոստացել սպանել նրան՝ նստելուց առաջ: «Եկել էին երեխայի մոտ, որ բացատրագիր գրեին՝ այն մասին, թե ես արդյոք ծեծում եմ երեխային, թե չէ: Աղջիկս ասաց, որ չեմ ծեծել իրեն եւ այդ ամենը սուտ է: Ինքը դրանից կատաղեց, ինձ ասաց, որ ինքը նստելուց չի վախենում, բայց ինձ սպանելու է, հետո նոր նստի»,- պատմում է տուժող Հասմիկ Խաչատրյանը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը, ով չցանկացավ տեսանկարահանվել: Իր ցուցմունքում նա նշեց, թե Հասմիկն ուզել է իրեն թույնել, ինչի համար էլ պատժել է նրան՝ մեկ ապտակով. «Մի օր ջուր ուզեցի, բերեց, տեսա դառն ա, ասեցի էս ի՞նչ ես լցրել ջրի մեջ, վախեցավ, ջուրը վերցրեց, փախավ: Հետո մի օր էլ ներս մտա, տեսա հեռախոսով ա խոսում, ասեցի՝ էդ ում հետ ես խոսում, ասեց՝ մորս: Ասեցի դե տուր հեռախոսդ տեսնեմ, համարը ջնջեց, նոր տվեց: Էդ էլ ու մի քանի բան էլ որ հավաքվել էր, կատաղեցի, մի հատ տվել եմ»,- իր ցուցմունքում նշեց ամբաստանյալը:

Հարցին, թե արդյո՞ք ընդունում է մեղքը, Սարգիս Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, չեմ ընդունում»: Հակոբյանը խոստովանեց նաեւ, որ ունեցել է ընկերուհի եւ Երեւանում ապրել նրա հետ: Նշենք, որ ամբաստանյալի ընկերուհին նույնպես դիմել էր «Հետքին»՝ նշելով, որ ենթարկվել է խոշտանգումների: Այդ առիթով Սարգիս Հակոբյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել, որը կարճվել է՝ տուժողի դիմումի բացակայության պատճառով:

Ամբաստանյալ Հակոբյանն իր ցուցմունքում նշեց նաեւ, որ չի պատկերացնում Հասմիկ Խաչատրյանի հետ համատեղ կյանքի վերականգնումը. «Ուզում ա նստացնել տա ինձ, էրեխեքին վերցնի, գնա եվրոպա՝ գլուխը լցրած: Բացի անբարոյականությունից ինքն ի՞նչ պիտի աշխատի, որ էրեխեքին պահի: Զզվանք էր արտադրում իրենից, գնում էր զուգարան, ձեռքերը չէր լվանում, ես ո՞նց իրա տված հացն ուտեի: Սաղ աղջիկները կերազեն իմ պես մարդ ունենան: Ես ուզում եմ ինքն ինձ հանգիստ թողնի, ես էլ իրան չճանաչեմ»,- իր ցուցմունքն ավարտեց Սարգիս Հակոբյանը:  


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (11)
1. hasmik12:46 - 8 մայիսի, 2014
ինչ մեղք են Քյավառի հարսները, Քյավառում քարե դար է, սարսափելի հետամնացություն
2. xxxx20:31 - 8 մայիսի, 2014
QYAVARCINERN IHARKE TASIBOV EN,U SHAT LAV GITEN UM TASIBIN EN KANGNUM,,,
3. hasmik12:24 - 9 մայիսի, 2014
էս այլանդակությունները թասիբի, ադաթի տակ եք քողարկում
4. ....15:15 - 11 մայիսի, 2014
Դե հերիքա էլի մարդկանց զզվացնեք ուրիշի հիմարություններից: 1. Եթե տղամարդը սկսում է "ընկերուհիներ ունենալ" դա կնոջ մեղքն է: 2. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԽԱՂԱԼԻՔ - ԻՐԱՆՑ ԿՅԱՆՔՆ ԵՔ ՏԱՊԱԼՈՒՄ: 3. Չեք կարող միասին ապրել մարդավարի բաժանվեք, եթե կինը խելացի լիներ, հիմա իրա ամուսինը հանգիստ թույլ կտար, որ նա հանդիպի իր երեխաների հետ, եթե չի տալիս որ տեսնի իրա երեխաներին, ապա ինչ-որ բան կա: Ու եթե այդքան վատ էի իրանց տանը իինչու էիր այդքան ժամանակ դիմանում???? Եվ նայեով բոլոր նյութերը, հասկացա մի բան, ՀԵՏՔ կայքը ցուցադրումա մենակ դատի կեսը, ու մենակ այն մասը, որտեղ խոսում է ամբաստանյալը, իսկ ինչու Խաչատրյան Հասմիկի խոսալը ցույց չեք տալիս??? Կասկածի տեղիք է.... ես ավելի հակված եմ, որ Հասմիկ Խաչատրյանը սուտ է խոսում, իրա ասածները ու արածները բերում են մի եզրահանգման - նա ուզումա ուղակի այդ ընտանիքին խայտառակ անի, իսկ իրան լավ կողմից ցույց տա:
5. Kristine Babaian21:29 - 11 մայիսի, 2014
ushadir hetevum em ays patmutyany , ev amen angam parz erevum e vor shat koxmnapah texekutyuna trvum . Srbacrel eq Hasmikin ev Hresh darcrel Sargisin , mi ban moranalov vor amen tesk konfliktum ka 2 KOXM ev 2 EL IRENC MEXQI BAJINN UNEN! inch axmuk e bardzracrel es kiny ? ches karox el aprel et txamardy het mi apri!bayc mi urish npataka hetapndum karces te inqn e voroshel vochnchacnel ir erexaneri hory , aranc haskanalu te inch e anum! Lsum es Hasmikin , shat xexch e dzevanum , bayc lav patrastvac texterov , ankax qezanic harc e cakum te ov e ays ameni hetevy ? ov e kerel Hasmiki uxexy,ov e hamozel vor vochnchacnelv u varkabekelov kareli e vayel kyanq vayelel? kext shaxax tvoxy inqn el e kextotvum!!!!!!
6. Kima17:55 - 12 մայիսի, 2014
Ches amachim Hasmik kochecyal inchqaan kareli e hogov ev srtov pxcvac linel. Amot@ mi zgacmunqa vor ispar bacakayuma qo mej. Qez anhaxt es patkeracnum bayc astcuc vaxeci vorovhetev qo nmanner@ datapartvum en amenadashan u ayrox patisjov. Apri qez hamar aranc tunavorelu qo erexaneri hor@ . Du uxxaki zurk es mardkayin zgacmunqneric du chkarecar irakanum tunavores qo amusnun hascnes mahvan boroshel es hogepes tunavores. Erevi qo cnoxnern el mexq unen bor andastirak ev amamot en mecavrel......
7. lilit08:33 - 14 մայիսի, 2014
Վարսիկը հիանալի կին էայս ամեհը ասեկոսներ են
8. lilit08:49 - 14 մայիսի, 2014
Վարսիկին ճանաչում եմ անձամբ նա շատ բարի ու նաճելի կին է
9. lilit13:17 - 14 մայիսի, 2014
Կարդալով նյութերը. ես հասկացա,որ այս ամենը արվում է Վարսիկի ընտահիքին խայտառակելու համար.որը կարծում եմ չի հաջողվի. Վարսիկը ոչ միյայն լավ գուշակ է. այլ նաև լավ բշիշկ. նա համագործակցելով բժիշկների հետ բուժում է մարգկանց.
10. hasmik17:09 - 14 մայիսի, 2014
մեղա, մեղա, մեղա վարսիկին բժիշկ էլ սարքեցիք, գուշակ բժիշկ, էլ ով դիմանա, երևում է հարսին էլ լավ բուժեց
11. Արթուր11:45 - 5 նոյեմբերի, 2014
Լիլիթ ջան Վարսիկի հեռախոսի համարը կամ հասցեն կարող ես ասել? :))
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ