HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ պետական կառույցները չեն աշխատում, իսկ հասարակությունն անտարբեր է

Էմմա Պետրոսյան

Շաքարյանները Լոռու մարզի Լորուտ համայնքի այն փոքրաթիվ ընտանիքներից են, որ ծայրահեղ վատ պայմաններում են ապրում: Երբ գյուղում հարցնում ես անապահով, աղքատ ընտանիքների մասին, անմիջապես Շաքարյանների կիսաքանդ տունն են մատնացույց անում, ասում, որ տանը աշխատող չկա, տանտերը ծանր հիվանդ է, դրա համար չի աշխատում, նաև՝ հիվանդ տղա ունեն, թոշակ ու նպաստ էլ չեն ստանում: Գյուղում սոցիալապես անապահով ընտանիքներ քիչ կան. այստեղ մարդիկ անասնապահությամբ են զբաղվում ու ստացած եկամտով հոգում իրենց կարիքները։

Շաքարյանների տանտիկինը`Լուսիկ Շաքարյանը, պատմում է, որ իր 28-ամյա որդին՝ մանկուց հաշմանդամ Կարենը, իրենց ընտանիքի միակ կերակրողն է։ Օրական մի քանի հարյուր, երբեմն էլ՝ հազար դրամ է լինում տղայի աշխատածը, որով էլ սնունդ են գնում. «Վեշ ա տանում խանութների համար, կանչում են, գնում ա փետ ա կտորում դռանը։ Էրեխա ա, զոռաշատ, բայց դե ստիպված գնում ա քոմագ ա անում, նրանք էլ տալիս են։ Մի հետ փողն ա ըլում, մի հետ` ճաշացու, էլածա ըլում  յոլա գնալու փողի տեղը, մի հետ փողն ա ըլում: Վերմիշել, մակարոն, կարտոլ ստեղծում ենք։ Էրեխա ա, երշիկից, բանից ստեղծում ա, որ սնունդ ըլի, դիմանա տենց զոռ գործի»:

Արթուրը հիվանդ է՝ և́ մայրը, և́ համագյուղացիներն են ասում։ Սակայն նրա հիվանդությունը հաստատող որևէ փաստաթուղթ չկա։ 28-ամյա Կարենը անձնագիր էլ չունի, միայն՝  ծննդյան վկայական։ Մայրը պատմում  է, որ տղան 4-5 տարեկան է եղել, երբ նրա մոտ ուշագնացության երևույթներ են նկատել։ Դիմել է բժշկի, ասել են, որ տղան առողջ է, թուլությունը կարող է սննդի պակասից լինել։ Որդու հիվանդության վերաբերյալ տիկին Լուսիկն այլ բան չասաց։ Հարցին, թե ինչու տղային Վանաձոր կամ Ալավերդի հետազոտման չեն տարել, պատասխանեց. «Մենք ինչի՞ տեղ գիտենք, դե գնում ենք քաղաք, գնանք ու՞մ յեդն ա ման գանք, գդնենք ասող-խոսողի, որ եդևա մեր հարցերով»: Լուսիկ Շաքարյանը պատմեց նաև, որ ինքն էլ ՀՀ քաղաքացու անձնագիր  չունի, խորհրդային տարիների կարմիր անձնագիրն է իր անձը հաստատող միակ փաստաթուղթը, որը գյուղապետի մոտ է` ընտրությունների ժամանակ է վերցրել։

Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանը հաստատեց այս փաստն ու հավելեց, որ ընտրության ժամանակ փորձել է լուծել տիկին Լուսիկի ու Կարենի անձնագրերի հարցը, որպեսզի կարողանան քվեարկել։ Երկու ձայնն էլ իր համար որոշիչ կարող էր լինել` անկեղծացավ գյուղապետը։ Սակայն, երբ թղթաբանական քաշքշուկներ են առաջացել, անձնագրերի գործն այդպես էլ անավարտ է թողել:

Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Թումանյանի անձնագրային բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ անձանց փաստաթղթերի գործով անձնագրային բաժանմունք ոչ-ոք չի դիմել և հավելեց, որ նրանց՝ անձնագրային բաժանմունք ներկայանալու դեպքում օրենքի սահմաններում գործին ընթացք կտրվի:

Մեկնաբանություններ (3)

Angela
Astvac im ! Menq petutyun unenq?, te chunenq? Barer chem gtnum artahaytelu noxkanqs mer karavarutyan handep.
Xxxx
Um mijocov karox enq ognel and yntaniqin?
nene
Էն գրանտակերներն ու՞ր են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter