HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկիչ պալատի աշխատակիցը ստուգումներից հետո դարձել է Շնողի պատվավոր քաղաքացի

Մայիսի 7-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում Հայկազ Քոչինյանի գործով դատական նիստին վերջինիս պաշտպան Արտակ Ոսկանյանը ներկայացրեց ուշագրավ միջնորդություն: Պաշտպանը հայտնեց, որ Վերահսկիչ պալատը 2009թ. վերահսկողություն է իրականացրել Շնողի գյուղապետարանի 2007 և 2008թթ. բյուջետային գործընթացների նկատմամբ:

«Վերահսկիչ պալատը պարզել է Շնողի գյուղապետարանի կողմից 2007թ. բյուջետային միջոցների օգտագործման  համապատասխանությունը օրենքին` իրավական ակտերով սահմանված պահանջներին, և խախտումներ չեն եղել»,- դատարանին հայտնեց  փաստաբանը:

Իրականում վերահսկիչ պալատի 2009թ. ընթացիկ և տարեկան հաշվետվություններն արձանագրել են լուրջ ապօրինություններ` Շնողի  բյուջեի մուտքերի ապահովման, բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային սեփականության կառավարման և օգտագործման գործում:

«Ստուգմամբ պարզվել է, որ 2008թ. հողի հարկի գծով փաստացի մուտքագրված 8,454.5 հազար դրամից 1,645.2  հազար դրամը հողի հարկի գանձապետական համապատասխան հաշվին Հայկազ Քոչինյանը մուծել է  2008թ. ընթացքում համայնքի կողմից օտարված հողերի արժեքից, որով խախտվել է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը:  Շնող համայնքում 2007-2008թթ. գործել են ոգելից խմիչքներ և ծխախոտ վաճառող առևտրի 8 կետեր: Հայկազ Քոչինյանը դրանցից ոչ մեկից հարկ չի գանձել, որի պատճառով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտներից»,- նշված է Վերհսակիչ պալատի հաշվետվության մեջ: Վերահսկիչ պալատը նաև բացահայտել է, որ ՀՀ կառավարության  2007թ. թիվ 1278-Ն որոշմամբ  Շնողի վարչական սահմաններում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 185,954 հա հողերի նպատակային նշանակությունը փոխելու հետևանքով «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողի գյուղապետարանին 25.03.2008թ.  վճարել է 49,9 մլն դրամ հողերի կադաստրային արժեքների տարբերություն:   Կառավարությունն իր 1278-Ն որոշման 23-րդ հոդվածով «առաջարկել է Շնողի գյուղական համայնքի ղեկավարին` ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը», որը Հայկազ Քոչինյանը չի կատարել:

Ըստ  Վերահսկիչ պալատի 2009թ. հաշվետվությունների արձանագրությունների` «հաշվարկը  կատարվել է սխալ» (չի հայտնվում, թե ում մեղքով) և պարզվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն 03.06. 2009թ. դրությամբ  Շնող համայնքի բյուջեին պակաս է վճարել 245,4 մլն դրամ: Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանը «սխալմամբ» տարիներ շարունակ «Թեղուտ» ՓԲԸ-ից չի գանձել նաև  վերջինիս անշարժ գույքի հարկերը:  

Շնողի գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը պատմեց, որ «Վերահսկիչ պալատի 2009թ. այս ստուգումներից հետո Վերահսկիչ պալատի ռևիզոր Վարուժան Անանյանը Հայկազ Քոչինյանի ձեռնադրմամբ դարձել է Շնողի պատվավոր քաղաքացի`շնողցիների համար անհասկանալի  ծառայությունների համար»:  

Վերահսկիչ պալատի միջամտությամբ վերականգնված 245,4մլն դրամ բյուջեի մուտքերի, Հայկազ Քոչինյանի անարդյունավետ ծախսերի մասին «Հետքը» բազմիցս ահազանգել է, ինչի հիման վրա էլ Լոռու մարզի դատախազությունում  հարուցվել են քրեական գործեր:

Վերահսկիչ պալատը նաև արձանագրել է, որ Շնողի գյուղապետարանում շինարարական աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել, սակայն չի գրացել այդ դեպքերը: Սրանք փաստաբան Արտակ Ոսկանյանը խախտումներ չի համարել:  

Արտակ Ոսկանյանը դատարանին հայտնեց նաև, որ Վերահսկիչ պալատը որևէ խախտում չի արձանագրել նաև 2007թ. մարտի 1-ին Հայկազ Քոչինյանի կողմից Շնողի գյուղապետարանի կարիքների համար «Մերսեդես Բենս» S 500  մակնիշի 026 LM 36 համարանիշի ավտոմեքենան Շնողի համայնքի  բյուջետային միջոցների հաշվին ձեռք բերելու գործընթացում: Վերահսկիչ պալատն իր վերահսկողության ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել այս պատմությանը: Իսկ թե ինչու չի անդրադարձել, այդ մասին կարող է պարզաբանում տալ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Արտակ Ոսկանյանը կարծում է, որ իր պաշտպանյալն ավտոմեքենան գնելիս թույլ չի տվել նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի որեւէ խախտում: Այդ առնչությամբ նա դատարանին ներկայացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 17.03. 2014թ. միջնորդությունը, որով մարզպետը դատարանին հայտնել էր, որ մինչև 2011թ. համայնքի կարիքների համար ավտոմեքենա ձեռք բերելու ժամանակ նախապես չէր կարող կատարվել ավտոմեքենայի գնահատում:

Արտակ Ոսկանյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունները և Լոռու մարզպետի 17.03.2014թ. գրությունը հիմք ընդունելով`շինծու և ակնհայտ անհիմն որակեց Հայկազ Քոչինյանի կողմից Շնողի գյուղապետարանի կարիքների համար ձեռք բերված «Մերսեդես Բենս» և 2010թ. ձեռք բերված «Վազ 21-214» մակնիշի ավտոմեքենայի դրվագներով Հայկազ Քոչինյանին ՀՀ քր. օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքները և պահանջեց միջնորդությունը որպես ապացույց կցել քր. գործին:  

Կողմերը դատարանից ժամանակ խնդրեցին պաշտպանի 20 էջանոց միջնորդությանը ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (9)

Aper
anmijapes kalanavorel
renger
Կարող էիք գոնե մահացածներին հանգիստ թողնել.... Ի դեպ Վարուժան Անանյանը Շնողում ստուգումներ չի իրականացրել...
shnoghneci
meky lini es anter erkrum ishkhan zakaryanin dati ta ,es tvin inch verahskich palat , tzruki nman et vor mi bacahajtumneri vraja inch arel vor hima ani....
ramaz
renger ջան բա ինչա իրականացրել, բան գիտես կիսվի, ասա մենքել իմանանք, բա ես ու իմ համագյուղացիները չիմանանք թե էտ ,,արթար,, մարդուն ինչի համար ենք պատվավոր շնողնեցի համարում ու եթե պետք է գուցե իրա անունովել կոչենք շնողի թաղերից մեկը..ինչ կա որ....ասածիս մեջ հենգնանք չտեսնես, ես լրիվ լուրջ եմ ասում
brezhnev
ասում են չէ ,, եթե ուզում ես ք ...րտ կոծկես հանձնաժողով ստեղծի,, կամ վերահսկիչ պալատ......
shnoxneci
joxovurd es duk chhognecik hencnenc xosaluc eskani poxaren kareli a mi lav ban mtacel kam aveli chisht klini asel gjuxi hamar inchvor ban irakanacnel isk ete inchvor harcov mtnum es gjuxapetaran shabatva 5 orn gjuxapetn erevan a inchi mekt chek harcnum paron gjuxapet inch iravunkov es petakan avton ko karikneri hamar carajacnum kam verchapes erp piti du ko dirkerum lines
halal zulal
shnoxneci ches e,du azeri es,en mi snayperist shnoxneci ka e,asenq qo harcern el luci...
halal mard
shnoghneci henc xosal uzenam mjus angam qez kharcnem nor ,,kxosam,, xndrem um es spasum lav ban es uzum ara/ votict ova kapel....
ando
shnoxneci ջան լավ չես ներկա բացակա արել, լավ չես աշխատում, տենց ոնց կլի ուզում ես տար մի հատ կամեռա տեղադրի հանկարծ վրետ դժգոհություն չգա....դիրքերն ի՞նչն ի նկատի ունես ,հո պատերազմում չենք ախպեր ջան, մի հատ խորը շունչ քաշի, աչքերտ փակի ու մի քանի անգամ կրկնի՝ ,,ամեն ինչ լավա լինելու,,....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter