HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ոստիկանությունը ցուցարարներից «մաքրեց» Մաշտոցի պուրակը (լուսանկարներ)

Մինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կգար Մաշտոցի պուրակ, ոստիկանությունը ուժի միջոցով այնտեղից դուրս հանեց առավոտվանից այնտեղ հավաքված խաղաղ ցուցարարներին, ովքեր պատրաստվում էին բողոքի ակցիա անել:

Մի շարք քաղաքացիների, ովքեր ցանկանում էին իրենց պաստառներով առաջ գնալ և մոտ կանգնել բեմին, ոստիկանները չթողեցին առաջանալ, ինչի արդյունքում տեղի ունեցավ բախում: Այժմ մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել:

Բերման են ենթարկվել Դվին Իսանյանը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյանը:

Մեկնաբանություններ (2)

Hrach
Երբ Սերժ Սարկսյանը եկավ Փարիզ մի քանի տարի արաջ եվ գնաց Կոմիտասի արդզանի մոտ պսակ դնելու, սոցիալիստների հայկական ավանգարդը ֆրանսյաում (դաշնակթությունը) նստացույց կազմակերպեց (դեպկերը կատարվում էին Սարկոզիի նախագահության ժամանակ (հակա սոցիալիստ է)) եվ վոստիկանությունյ զորով ազատեց կոմիտասի հրապարակը: Այս կարգի ընդունելություն պուրակի վերանման հետ հնարավոր է կապ ունենա այդ անցյալում պատահած դեպքի հետ (Հոլանդը սոցիալիստ է) եվ հնարավոր է վոր իշխանությունները այդ կերպ ասացին վոր մենքել կարանք անհարմար վիճակ ստեղծել: Հարց ծաքում ով է կազմակերպել, ինչպես եղավ վոր թողեցին դա իրականացնեն եվ միայն վերչում հավաքեցին մարդկանց: Իսկ Հոլանդը իրականում արանձնապես մի պայծար անձնավորություն չի: Հարցրեք ֆրանցիացիներին կտեսնեք յնդամեյ 20% է հավանություն տալիս իրեն, բնականաբար Սերջի իրական վարկանիշյ հավանաբար շատ ավելի ցածր կլինի ... Իրար սազում են ...
Հով
Ժողովուրդ ջան ձեզ լավ չեմ հասկանում (հեռվից) - կներեք! Կրպակները չթողեցիք - էդ իրոք լավ էր! Մկոյանի արձանը չեք ուզում - էդ էլ հասկանալի բան է: Կուտակայինը չեք ընդունում - շատ ճիշտ եք անում! Հապա Մանուշյանի դեմ ինչ ունեք? Մեկ է, մի բան պիտի դրվի էնտեղ, - քանի դեռ եկեղեցացավ, արձանացավ, հեղինակացավ են կպել գործ-մործ թողած: Թողեք, թող դնեն, թե չէ հնարավոր է մի իսկական գեշ բան կդնեն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter