HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կառավարության նոր կազմը կարող է նվազեցնել մասնավոր ներդրողի վստահությունը Հայաստանում

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆն այսօր Վարշավայում ներկայացրեց բանկի կողմից ֆինանսավորվող երկրների տնտեսական հեռանկարների մասին զեկույցը։ Այնտեղ նշվում է, որ Հայաստանի կառավարության նոր կազմը եւ Սահմանադրական դատարանի՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ որոշումը երկրում բարձրացնում է քաղաքական անորոշությունն ու նվազեցնում մասնավոր ներդրողի վստահությունը։

Բանկի գլխավոր տնտեսագետը «Հետքին» հայտնեց նաեւ, որ Հայաստանի տնտեսության զարգացման վրա բացասաբար է ազդել նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ նվազեցնելով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների թիվը. «Հայաստանի տնտեսության զգալի մասը մեծապես կախված է Ռուսաստանից, այո, եւ 2012-ի համեմատ Հայաստան ուղարկվող արտաքին փոխանցումները նվազել են։ Եթե Ռուսաստանը չկարողանա դուրս գալ ճգնաժամից, Հայաստանի իրավիճակն ավելի կբարդանա»,- ասաց Էրիկ Բերգլոֆը։    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter