HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 37 ընտրատեղամասում տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը

Մարիամ Մաթևոսյան

Մայիսի 17-ին` ժամը 12:00-ին, Սյունիքի մարզի բոլոր ընտրատեղամասերում տեղի ունեցավ տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը: Գորիս համայնքի թիվ 37/5 տեղմասային ընտրական հանձնաժողովի 8 անդամներից ներկա էին 5-ը: Քվորում ապահովելով՝ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Աննա Սարգսյանը սկսեց նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը: Քարտուղար Կարինե Ավչյանը, որին առաջադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, գրանցամատյանում նշեց ներկաների անունները, որից հետո տեղի ունեցավ ծանոթություն հանձնաժողովի անդամների միջև: Այս տեղամասային ընտրական հանձնաժողովում իրենց թեկնածուներին են ներկայացրել նաեւ «ԲՀԿ», «ՕԵԿ», «ՀՅԴ», «ՀԱԿ» կուսակցությունները, սակայն միայն ներկայացել է «ԲՀԿ»-ի ներկայացուցիչը:

Թիվ 37/5 տեղմասային ընտրական հանձնաժողովի նախագահը Ա. Սարգսյանը նշեց, որ ընտրական գործընթացն անցնում է բնականոն հունով: Նրա խոսքով՝  խնդիրներ առաջանում են հիմնականում ընտրության օրը, քանի որ մինչ այդ քաղաքացին չճշտելով, թե արդյոք իր անունը կա ընտրացուցակներում, ներկայանում է ընտրատեղամաս: «Նման դեպքերում քաղաքացուն առանց ձայնի չենք թողում, հատուկ գրություն ենք ուղարկում Գորիսի անձնագրային բաժին ու քաղաքացին կատարում է իր օրենքով նախատեսված կրագը»,-ավելացնում է Ա. Սարգսյանը:

Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստ է տեղի ունեցել նաև թիվ  37/7 տեղամասում: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Միսակ Հովակիմյանը: Այստեղ ևս հանձնաժողովի 8 անդամներից նեկայացել է 5-ը: Հանձնաժողովի քարտուղար «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչն է, իսկ մյուս հանձնաժողովի ներկայացուցիչներին առաջադրել է «ԲՀԿ», «ՀԱԿ», «ՀՅԴ» կուսակցությունները, ինչպես նաև կային անկուսակցական անդմաներ: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Գորիսում ու Թանահատում՝ համայնքի ղեկավարի, իսկ Իշխանասարում` ավագանու ընտրություններ: 

Մեկնաբանություններ (2)

armine
hargeli HETQ hwdvacagiry erevi anporz e , duq gone ushadir exeq! nax ajs poqrik nyutum arka en srbagrakan ev lezvakan sxalner, chi xmbagrvel??? heto Սյունիքի մարզի բոլոր ընտրատեղամասերում տեղի ունեցավ տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը. chi karox nman ban linel, nist petq e exac lini miajn tiv 37 yntrataracqi texamaserum, ev ajn el ajn , vortex yntutyun piti lini, isk 37-um yndgrkvac en naev Sisisny eu shat ajl gjuxer: ev marzum ka 2 yntrataracq, 37 ev 38: heto anmijapes asvum e` Քվորում ապահովելով՝ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Աննա Սարգսյանը սկսեց նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը: u heto canotanum en irar: ed inchpes? henc nist gumarecin arden naxagah , texakal u qartuxar unein??? dranq petq e yntrven arajin nistum: Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստ է տեղի ունեցել նաև թիվ 37/7 տեղամասում, yntrataracqajin hanznajoxovi nisty urish e, texamasajin hanznajoxoviny` urish.,, vonc a meky mjusum nist arel? Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստ է տեղի ունեցել նաև թիվ 37/7 տեղամասում: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Միսակ Հովակիմյանը: ajstex el miangamic naxagah unenq?
Քրիստինե
Հարգելի Արմինե շնորհակալ ենք Ձեր սրտացավ վերաբերմունքի եւ մեկնաբանության համար, ուզում ենք հիշեցնել, որ հունիսի 8-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններում ներգրավված Սյունիքի մարզի 13 ընտրատեղամասերում էլ, այսինքն բոլոր ընգրկվածներում, կայացել են հանձնաժողովի նիստեր։ Այդ տվում եւ 38 ընտրատարածքի երկու ընտրատեղամասերում՝ Աճանանում եւ Օխտանում։ Ինչ վերաբերում է Ընտարտեղամասային հանձնաժողովի նախագահին եւ քարտուղարին, նրանք ոչ թե ընտրվում են ինչպես Դուք եք նշում, այլ նշանակվում են ըստ կուսակցական պատկանելության Ընտրատարածքային հանձնաժողովի կողմից՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 42 հոդվածի 4–րդ եւ 5–րդ կետերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter