HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս. «Թանգարանների գիշեր» միջոցառումը մեկնարկել է

Մարիամ Մաթեւոսյան

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 17-ին մեկնակել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպան միջոցառումը:

Այսօր, երեկոյան ժամը 18:00-ից իր դռներն է բացել նաև Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Թանգարանի բակում հավաքվել էին երիտասարդներ, գրողի անունը կրող դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, որոնք էլ իրենց ասմունքով, երգ ու պարով հիացնում էին նեկաներին:

«Թանգարանների գիշեր» ակցիայի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Սյունիքի մարզից ծրագրին է միացել Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը,  «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը,  Կապանից՝ տեղի երկրագիտական թանգարանը, Շ. Մովսիսյանի անվան պատմության թանգարանը, իսկ Գորիսից՝ Ա. Բակունցի տուն-թանգարանն ու տեղի Երկրագիտական թանգարանը:

2013 թ.-ին  «Թանգարանների գիշներ»-ին մասնակցել է 89 թանգարան, իսկ այս տարի մշակութային օջախների թիվը հասել է 100-ի: Օրվա կարգախոսն է՝ «Թանգարանները միավորում են մեզ» արտահայտությունը:

Այդ երկու օրերին գորիսեցիները կարող են այցելել քաղաքի թանգարաններ, որոնք գործելու են անվճար, իսկ վաղը միջոցառումների շարք կլինի նաև Երկրագիտական թանգարանում:

 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter