
Աճուրդի է հանվել մարզահամերգային համալիրը
ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը աճուրդի է հանել մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինն է 19.35 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար): Աճուրդի հայտարարության մեջ նշվել է, որ համալիրը հանդիսանում է գրավի առարկա:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը 2005 թ. վաճառվել է Մուրադյան եղբայրներին, որոնցից Մուրադ Մուրադյանը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2010 թվականից: Նա նաև հանդիսանում է ԲԱՄՕ ընկերության հիմնադիրը, որին էլ 2005 թ. վաճառվել է Մարզահամերգային համալիրը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ համալիրը վաճառվեց 5.7 մլն դոլարով, սակայն ԲԱՄՕ-ն պարտավորվեց 7-9 մլն դոլարի ներդրումներ իրականացնել:
Սակայն այնուհետ համալիրը գրավ է դրվում՝ Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, ինչի արդյունքում համալիրը փաստացի անցնում է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո:
Լուսանկարը` pegastravel.am-ի
Մեկնաբանել