HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ. «Լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված համակարգ»

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանը հայտարարեց, որ կառավարության նոր ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ իրենք ականջալուր են լինելու քաղաքացիների խնդիրներին: Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ է հանրության 80 տոկոսը: ԲՀԿ պատգամավորը Հովիկ Աբրահամյանին հորդորեց ականջալուր լինել 80 տոկոսին:

«Կառավարության ծրագրում կրկին նշված է պարտադիր կուտակային համակարգ: Չե՞ք կարծում, որ հարաբերակցությունը շատ մեծ է ու կարելի էր ականջալուր լինել 80 տոկոսին»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան` ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանը կրկնեց, թե լինելու է «պարտադիր բայց ոչ պարտադրված համակարգ»: «Մենք արել ենք առաջին քայլերը, որը անհրաժեշտ էր մինչև նոր փաթեթը խորհրդարանան բերելը: Մենք քննարկել ենք, ունենալու ենք հստակ տեսակետ, ու այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված: Մեր ժողովուրդը մեր թշնամին չէ, ու մենք քննարկելու ենք քաղաքացիների հետ հարցը ու ես ամեն ինչ անելու եմ, որ լինի լայն խավերի կողմից ընդունվող տարբերակ»,- նշեց Հ. Աբրահամյանը:

Նաիրա Զոհաբյանն էլ ընդգծեց, թե ինքը չի հասկանում՝ ինչ է նշանակում պարտադիր բայց ոչ պարտադրված բանաձը, բայց հույս հայտնեց, որ այն կբավավարի հասարակության 80 տոկոսի պահանջները: «Այն 20 տոկոսն էլ խիստ կասածելի է՝ կողմ են համակարգին, թե դեմ, կարծում եմ՝ դեմ են»,- նկատեց Զոհրաբյանը:

Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձեց՝ նշելով, թե ինքը չի կարծում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վատ ռեֆորմ է: «Կարող է մատուցումն է  վատ կամ անբավարար, գուցե կառավարությունը ոչ ճիշտ բացատրություններ է ներկայացրել հասարակությանը»,- եզրափակեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter