HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հույս ունի կուտակայինի նոր նախագիծը ԱԺ բերել հունիսին

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով կառավարության նոր ծրագիրը, կրկնեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված։ Այս առնչությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված բանաձևը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ բացատրեց. «Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ բոլոր առումներով բացատրելու, ներկայացնելու, համոզելու, հաշվառելու, հաշվարկելու, այնպես անելու, որ մեր քաղաքացիներին մենք սոցիալական լուրջ որևէ խնդիր չհարուցենք։ Հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կբերվի Ազգային ժողով»:

Հ. Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ նրանք, ովքեր ուզում են մասնակցություն ունենալ նոր փաթեթի մշակմանը, կարող են մասնակցել: Ըստ նրա՝ արդյունքում կունենանք օրենքի նախագիծ, որը կբխի մեր բոլորի շահերից և հաշվի կառնի քաղաքացու, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության առաջարկությունները։ «Սա շատ կարևոր բարեփոխում է, որը պետք է մենք իրականացնենք՝ թե ինչ ձևաչափով, պետք է համբերենք. գոնե հունիսին հույս ունենք՝ կունենանք նախագիծն ու կբերենք ԱԺ»,- ամփոփեց Հ. Աբրահամյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter