HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի քաղաքապետի թեկնածուները 8 մլն դրամը գերազանցող գույք չեն հայտարարագրել

Գորիսի քաղաքապետի թեկնածուները թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովին են ներկայացրել իրենց ունեցվածքի` անշարժ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը: Հայտարարագրերում առկա տեղեկատվությունը վերաբերում է թեկնածուների 2013 թ. մայիսի 1-ից մինչեւ 2014 թ. մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածին: Ըստ հայտարարագի` Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Վաչագան Ադունցն ունի 59,1 ք/մ տարածք Գորիսում, բնակարան Երեւանում` 50,2 ք/մ :

Թեկնածուի եկամուտը գոյացել է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից ստացած աշխատավարձից` 2 մլն 907 հազար 392 դրամ, «Ադունցներ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ` 498 հազար 204 դրամ եւ նույն ընկերությունից որպես շահաբաժին` 4 մլն 550 հազար դրամ: Շարժական գույք չունի:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2014թ. մայիսի 14-ի դրությամբ Վաչագան Ադունցն ունեցել է 2 մլն 560 հազար դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար:

Հրայր Յոլյանը հայտարարագրել է բնակարան Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի 4/25 հասցեում` 77ք/մ, «Շանի» ՍՊԸ-ի շենքը` 59,4 ք/մ եւ 120 ք/մ կառուցապատման հողատարածք Վանքի տափ 21 հասցեում, 96 հա  վարձակալված հողատարածք  ԼՂՀ-ի  Բերձոր քաղաքում:

Քաղաքապետի թեկնածուի եկամուտներն ստացվել են արտադրությունից` 3 մլն 200 հազար դրամ եւ գյուղատնտեսությունից` 6 մլն դրամ, իսկ մայիսի 14-ի դրությամբ նրա  հաշվեհամարին եղել է 500 հազար դրամ: Թեկնածուն ունի 2003 թ. արտադրության Lexus GX մակնիշի ավտոմեքենա:

Թե Վաչագան Ադունցը, թե Հրայր Յոլյանը 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող թանկարժեք գույք չեն հայտարարագրել:

Լուսանկարը՝ Գորիսի մամուլի ակումբի

Մեկնաբանություններ (1)

Meline
Sireli Goriseciner mi moraceq aysqan tarineri dzer [email protected] Gorisecu srtum amen pah vax ka dra hamar ekenq miasin verj dnenq ev mer dzayn@ tanq arjani mardu.vachagan adunc@ surik xachatryani mardn e.mi xabveq 30000in vor bajanum e surik xachatryan@ ev aselov vor ibr menq tesnelu enq te ov um e qvearkel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter