HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է իտալական Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի տնօրենին

Մշակութային ոլորտում Երևանի և իտալական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ֆլորենցիայի Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի տնօրեն Պաոլո Դել Բիանկոյի հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկատինին:

Պաոլո Դել Բիանկոն Երևանի քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած ֆոնդի գործունեությունը, որը հիմնականում ուղղված է մշակութային երկխոսությունների հաստատմանն ու ընդլայնմանը: Տեղեկացնելով, որ շուտով տեղի է ունենալու նաև ֆոնդի համացանցային պորտալի  շնորհանդեսը, Պաոլո Դել Բիանկոն պատրաստակամություն է հայտնել  պորտալի միջոցով ներկայացնել Երևանը՝  որպես մշակութային և զբոսաշրջային գրավիչ միջավայր՝ այցելուներին ներկայացնելով ոչ միայն հայկական մշակույթը, այլև տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնել:

Քաղաքապետը նշել է , որ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել իտալական քաղաքների հետ կապերն ամրապնդելու համար:

Կարեն Կարապետյանը  համոզմունք է հայտնել, որ  ֆոնդը ևս մեկ  հրապարակ կլինի Երևանը միջազգային հանրությանը  ներկայացնելու համար:         

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկատինին նույնպես կարևորել է քաղաքների միջև մշակութային երկխոսության անհրաժեշտությունը և  նշել, որ ֆոնդն իր ուրույն դերակատարությունը կունենա  և կօգնի զարգացնելու երկկողմ կապերը՝ նպաստելով , որ Հայաստանը ճանաչում ունենա տարբեր ասպարեզներում:

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ երկկողմ աշխատանքային խումբը կքննարկի և գործակցության կոնկրետ առաջարկություն կներկայացնի: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter