HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նվազեցրել է ավանդատուներին փոխhատուցելու տարիքային շեմը

Մարիամ Մաթեւոսյան

ՀՀ Կառավարությունը 2014թ.-ի ապրիլի 23-ին կայացրած N 460-Ն որոշումով  փոփոխել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխhատուցման տրամադրման կարգը: Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ Արա Մելիքյանը տեղեկացրեց, որ Կառավարության N 460-Ն որոշման համաձայն` ավանդ ունեցող քաղաքացիների տարիքային շեմն իջել է: «Նախկինում, եթե հաշվառում էինք 89 տարին լրացած քաղաքացիներին, ապա այս որոշումով, հնարավոր է հաշվառել 85 տարեկաններին»,- ասաց Ա. Մելիքյանը:

Կառավարության հիշյալ որոշման համաձայն` ավանդատուն, եթե մահացել է, նրա տվյալները փոխատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո մահացած ավանդատուին հասանելիք փոխատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին): Նոտարի տված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա վճարման ցուցակում ներառվում են ժառանգի տվյալները:

Գորիսի սոցիալական ծառայությունների գործակալության պետի կարծիքով՝ կատարված փոփոխությունն ամենակարեւորն է, քանի որ մինչ այդ, այն երբեւէ օրենքի ուժ չի ստացել: Սոցիալական ծառայությունն այս ընթացքում Գորիսում եւ նրան հարեւան համայնքներում 89 տարեկան 29 ավանդատու է հաշվառել, իսկ առաջիկայում կհաշվառվեն 85 եւ դրանից բարձր տարիք ունեցող ավանդատուներին, եւ ցանկը կներկայացնեն աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների նախարարություն:

Ինչպես Կառավարության այլ որոշումներում, այս անգամ եւս 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներում ապրող ավանդատուն զրկվում է իր ավանդն ստանալու իրավունքից: Ա. Միքայելյանը պարզաբանում է, որ 86-87 տարեկան յուրաքանչյուր ավանդատու, եթե ցանկանա փաստագրվել, ապա պետք է նախ եւ առաջ որոշել այդ ընտանիքի անապահովության միավորը, որն ըստ նրա, նույն է, ինչ ընտանեկան նպաստ նշանակելու գործընթացը:

«Ամենակարեւոր հանգամանքը եղել ու մնում է ավանդատուի ընտանիքի եկամուտի չափը: Ավանդատուի ընտանիքի անդամը, եթե ունենա որեւէ սեփականություն, որի արժեքը կամ որից ստացված եկամուտը գերազանցում է անապահովության նիշը, ավանդատուն չի փոխատուցվելու, եթե ընտանիքում 89-ը լրացած նույնիսկ չորս անդամ լինի»,- ավելացնում է սոցիալական ծառայության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter