HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Օֆշորային թեման ինձ համար փակված է»

Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարին, ինչպես միշտ, ներկա էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Թե ինչո՞ւ է ամեն անգամ Կճոյանը ներկա իշխող կուսակցության համագումարին, ինքն անձամբ այս կերպ է մեկնաբանում. «Օրհնում եմ»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի համար պարբերաբար աղոթում եք, բայց կուսակցությունն այդպես էլ հաջողություն չի արձանագրում, արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Ես աղոթում եմ նաև Ձեզ համար, նույնիսկ ձեզ համար, որովհետև դուք փորձում եք ինքնադրսևորվել այլոց հաշվին: Խնդիր չեք բարձրացնում… Խնդիրները վերհանեք, բամբասանքով եք զբաղվում: Դուք չեք աղոթում ջերմեռանդորեն, եթե հավատք ունենաք, կօգնի, եթե ոչ` չէ: Բոլոր մարդկանց համար եմ ասում»:  

Անդրադառնալով այն հանգամանքին, որ իր անունը կապվում է ՀՀԿ-ի հետ, թեև ինքը կուսակցական չէ, Կճոյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, ապա նշեց, որ ինքը չի կարող դառնալ ՀՀԿ-ի անդամ. «Ես կուսակցական չեմ կարող դառնալ, ես արդեն եմ՝ Էջմիածին միաբանության անդամ»: 

Հարցին, թե հնարավո՞ր է գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նույն կերպ մտերիմ հարաբերություններ ունեք, որքան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, Կճոյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը, որդին՝ Արգամը, Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերանորոգել են Մխչյան գյուղում, ինքը կառուցում է Արտաշատի սուրբ Հովհաննես եկեղեցին, որի օծումը դեռ չի եղել, ի՞նչ պիտի ասեմ ես, միայն դրական»: 

Անդրադառնալով օֆշորային պատմությանը` Կճոյանը նշեց, թե իր համար այդ թեման փակ է ու եղել է փակված: «Օֆշորային պատմությամբ ես չեմ զբաղվում, իրավապահներն են զբաղվում: Ինձ համար այդ թեման միշտ փակված է եղել, որովհետև ես օֆշորային սկանդալի հետ կապ չունեմ: Այ, ձեզ համար այդ թեման փակված չէ: Ինչո՞ւ, պատասխանը դուք կիմանաք: Քանի անգամ կարելի է նույն բանը ասել, դուք փնտրում եք սենսացիաներ, ճիշտը չեք ուզում իմանալ, որ ասում եմ՝ չեք ուզում լսել: Դուք ճշմարտություն չեք փնտրում, սենսացիաներ եք փնտրում»: 

Մեկնաբանություններ (5)

հավատավոր
Ժողովուրդը նզովում ու աստված է կանչում որ ազատվի դրանցից , կճոյանն էլ՝ օրհնում: Աստծուն էլ կրակի մեջ են գցել հայերը!
mane
Kcho. Qich mnaz hawatainq.
henri
հարցրէք խնդրեմ սրբազանին որ Աւետարանի որ հատուածում գրուած կայ թէ եկեղեցու պատերը նորոգող մարդասպան-աւազակներին սրբի տեղ պէտք է դնել եւ օրհնել`փոխանակ խարազանով դուրս շպրտելու ,,, ոնց որ Յիսուս առեց տաճարի վաճառականներուն։??????????
HH
He is the same mafia-boy, like others...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀԿ համագումարի «օրհնելը» ո՞րն է: Այդ դեպքում ի՞նչու չի/չեն «օրհնում» նաև ասենք «Նախախորհրդարանի» համագումարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter