
Կսկսվի տրակտորների արտադրություն բելառուսցիների հետ
ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել լրագրողների հարցերին: Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ Հ.Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից:
«Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Բելառուսի վարչապետը նախատեսում է Հայաստան այցելել սեպտեմբեր-հոկտեմեբեր ամսիներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել