HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գործարար պատվո հյուպատոսը դուրս է եկել ավիացիայի պետական համակարգից

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի տեղակալ Արամ Մարությանը այս տարվա սկզբից դուրս է եկել կառույցից: Վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի փոխանցմամբ՝ Մարությանն աշխատանքից ազատվել է հունվարի 21-ին՝ անձնական դիմումի համաձայն:

Անցյալ տարի առիթ ունեցել էինք անդրադառնալ այս պաշտոնյային, որը «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ավիաընկերության տերերից մեկն է: Անդրադարձել էինք այն խնդրին, թե ինչպես է սեփական չվերթներ չկատարող այս ընկերությունը ՔԱԳՎ-ից օդանավ շահագործողի վկայական ստացել եւ ինչպես է համատեղ (code-share) թռիչքներ իրականացնում Ավստրիական ու Չեխական ավիաուղիների հետ: Կառավարության մեր աղբյուրը, նշելով Մարությանի եւ նրա վերադաս, ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի անունները, ասել էր, որ «բաց երկնքի» քաղաքականության ֆոնին, մասնավորապես, այս պաշտոնյաներն են հայկական ավիացիայի զարգացման խոչընդոտողներից երկուսը: 

Մարությանը ավիափոխադրումների եւ տուրիստական բիզնես ունի Հայաստանում, Ավստրիայում եւ Չեխիայում: 2011-ից նա Ավստրիայի պատվո հյուպատոսն է ՀՀ-ում:    

Լուս.՝ Ա. Մարությանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter