HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բավարարվել է Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Վրաստանի արդարադատության նախարարի կողմից երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր  31.01.2014թ-ին:
Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:

Մեկնաբանություններ (1)

mane
Դե քեզ տեսնենք,՛ կ,ճ օ, զօրու,թ ունտ ցույց տուր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter