HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կնքվել է 452 մլն դրամի պետական գնման պայմանագիր՝ դարձյալ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ

Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-անդամ Հերմինե Նաղդալյանինն է:

Այս տարվա մայիսի 22-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է մոտ 452 միլիոն 252 հազար դրամ: Աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է հոկտեմբերի 30-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013թ.  հուլիսի 4-ի 777 -Ն որոշմամբ դարձյալ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին 416 մլն 769 հազար դրամ էր հատկացվել նշված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, իսկ օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը ընկերության հետ պայմանագիր էր կնքել:

Ստացվում է, որ ամեն տարի այդ ճանապարհը վերանորոգելու համար ԱԺ փոխնախագահը կլորիկ շահույթ է ունենում: Ըստ մայիսի 22-ին կնքված պայմանագրի՝ այս անգամ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերության շահույթը կազմելու է մոտ 17 միլիոն 946 հազար դրամ:

Նշենք, որ ըստ Հերմինե Նաղդալյանի 2013թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի, նշված տարում նա շահաբաժնից ստացել է 376 միլիոն դրամի եկամուտ: Ենթադրվում է, որ պատգամավորին միլիոնների եկամուտ «նվիրել» է հենց «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն:

ԱԺ փոխնախագահի գործերն այնքան լավ է եղել, որ մոտ 46 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք՝ յուրաքանչյուրը 6 միլիոն 120 հազար դրամով:

Մեկնաբանություններ (4)

Michael Sinan
Rob Peter to pay Paul. Meaning, rob the majority poor Armenian population, and present the loot to this corrupt oligarch. And we want to have a strong prosperous Armenia? IT WILL NEVER HAPPEN my friends. We are held hostage by a group of corrupt thieving bunch of oligarchs, whose main concern is enriching themselves.
Լուսվա
Թե չլինեն կինն ու գինին, չի դատարկվի երկրի բյուջեն
ՀԱՅ
Հոգով աղքատի աչքը տեսնելով չի հագենում, ականջը լսելով: Դրա համար հնարավորությունը, ազատությունը, իմաստուն մարդու համար օրհնություն է, իսկ տգետ, հոգով աղքատ մարդու համար դժբախտություն: Մեկնաբանություններն ավելորդ են:
Հրաչյա
Վաշխառու ամուսինները փայ են մտնում ասֆալտի բնագավառում ամենուրեք, տենդեռ են շահում տալիս ուրիշին կատարելու ու փայ են մտնում: Վանաձորի Վառմաշ ՍՊԸ-ին արդեն փայ են մտել 50:50՝ ասում են ճնշել են սեփականատերերին հարկայինի պարտավորություններով ու խլել են կես փայը , Սիսիանում չունեն գործարան , բայց միշտ տենդեռ են շահում և այդպես շարունակ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter