HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ արձակե՛ք Վոլոդյային կամ կալանավորե՛ք բոլորիս»

«Ազատությո՛ւն, հայ ժողովրդին»

Դատարանի դահլիճում «Ազատություն» գոչելով ընդունեցին ու ճանապարհեցին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: Ի պատասխան Վոլոդյան ասաց. «Ազատությո՛ւն, հայ ժողովրդին»:

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն, ով արդեն 9-րդ ամիսն է՝ կալանքի տակ է, կշարունակի մնալ անազատության մեջ՝ մեկուսարանում: Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու մասին:

Դահլիճում, որտեղ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն էին, ակտիվիստներ, քաղաքացիներ, տարբեր նախաձեռնությունների անդամներ (սկզբում դարձյալ երգում էին նախորդ նիստի պես), դժգոհությամբ ընդունեցին դատավորի մերժումը: Լարված իրավիճակը տևեց երկար ժամանակ, դահլիճը չէր հանդարտվում:


Մինչ այդ ներկայացել էր դատախազ Կարեն Հարությունյանն, ով պետք է փոխարինի դատախազ Պապիկյանին (վերջինը վերապատրաստման դասընթացներ է անցնում):

Նիստի սկզբում ևս դատավորը չէր կարողանում ազդարարել նիստի սկիզբը. Ներկաները դժգոհում էին, որ դատավորի ձայնը լսելի չէ դահլիճում, նրանք բարձրախոս էին պահանջում:

«Ներողություն, հա՛յ ժողովուրդ»

Դատավորը պարբերաբար նկատողություն էր անում ներկաներին նիստը խանգարելու համար: Հերթը հասավ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին: Դատավորը պահանջեց նրանից ներողություն խնդրել դատարանից ու ներկաներից կամ լքել դահլիճը: Սուսաննան էլ, թե՝ ներողությո՛ւն, հա՛յ ժողովուրդ:  Դատավորը ևս մեկ անգամ պահանջեց ներողություն խնդրել դատարանից, կին ազատամարտիկն էլ պատասխանեց. «Դատարանն ու դատախազը հայ չե՞ն, ասացի՝ ներողություն, հայ ժողովուրդ»:

«Ձայնագրությունը դրեք, թե չէ հեքիաթ ենք լսում»

Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանը հրապարակեց Վոլդոյա Ավետիսյանի և վկա Հենրիկ Հարոյանի հեռախոսային խոսակցությունը, ըստ որի նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերում Վոլոդյային վճարվելիք գումարի մասին՝ Հենրիկի թոռանը զինվորական ծառայությունից տարկետում տալու կամ ազատելու դիմաց (ըստ քրեական գործի նյութերի):

Մի քանի խոսակցության սղագրություն հրապարակելուց հետո, դահլիճը չդիմացավ. «Ձայնագրությունը դրեք, թե չէ հեքիաթ ենք լսում»,-ասում էին ներկաները: «Հենց այս պահին ազատ արձակեք Վոլոդյա Ավետիսյանին, կամ կալանավորեք բոլորիս»,-բղավում էին դահլիճից:

Հայտարարվեց ընդմիջում, իսկ ներկաները բոյկոտեցին նիստը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 13-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter