HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսը նոր քաղաքապետ է ընտրում

Հունիսի 8-ի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 126 դիտորդ:

Գորիսի Թիվ 37/5 տեղմասում դիտորդական առաքելություն են իրականացնում «Համահայկական երիտասարդական ասոցացիա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքի Եվրոպա միավորում» հասրակական կազմակերպությունները:  Տեղամասի նախագահ, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Աննա Սարգսյանի խոսքով՝ ընտրություններ մինչև  11 անցնում են խաղաղ պայմաններում: Ժամը 11:00-ի դրությամբ տեղամասում գրանցված 1650 ընտրողներից ընտրությամբ մասնակցել է 270 ընտրող:

Այս ընթացքում ընտրախախտումներ չեն արձանագրվել, բացի այն, որ մեկ  քաղաքացի տեղամաս էր ներկայացել ժամկետանց անձնագրով, նույնականացման քարտ չուներ: Նրա խոսքով՝ անձնագրային բաժինը դեռևս չի տրամադրել իր նույնականացման քարտը: Հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանը ընտրողին առաջարկեց դիմել Գորիսի անձնագրային բաժին, բայց քաղաքացին հրաժարվեց լիազոր թղթով քվարկել ու մեղադրական խոսքեր հնչեցրեց թե’ անձնագրային բաժնին՝ նույնականացման քարտն ուշացնելու համար, թե’ հանձնաժողովի անդամներին, ասելով. «Չեմ էլ մասնակցելու ու իմ փոխարեն էլ ոչ մեկին չընտրեք, ոչ էլ ներկա կդնեք ինձ, ես կիմանամ որտեղ և ում բողոքեմ»,-ասաց նա:

 Երկու ընտրող Ընտրական օրենսգրքի Հոդված 65-ի համաձայն՝ քվեաթերթիկը տեսողության պատճառով ինքնուրույն չկարողանալով լրացնել՝ օգտվեցին խցիկ հրավիրելու այլ անձի հնարավորությունից՝ հանձնաժողովի նախագահին նախապես տեղեկացնելուց հետո միայն: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Թիվ 37/5 տեղամասի նախագահ Ա. Սարգսյանը նկատում է, որ այս առումով ընտրական օրենսգիրքը թերի է, քանի որ պատահական ընտրված մարդը, կարող է քվախցիկում ի շահ իրեն խնդրի քաղաքացուն ընտրել:

Եթե թիվ 37/5 տեղամասում ընտրողների մոտ նկատվում էր բարձր տրամադրություն, ապա թիվ 37/4 տեղամասում ընտրողները լուռ էին: 1777 ընտրող ունեցող տեղամասում հանձնաժողովի նախագահն «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ներկայացնող Վաչիկ Աղաբեկյանն է: Այստեղ ևս դիտորդական առաքելություն է իրականացնում «Բռունցք» հ/կ-ի 1 ներկայացուցիչ:

Ժամը 10-ի դրությամբ ընտրությունները հանգիստ են անցնում նաև թիվ 37/2 տեղամասում: Հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Արա Մկրտչյանը: Մինչ ընտրությունների սկսվելը՝ այս տեղամասում տեղի է ունեցել հանձնաժողովի անդամի փոփոխություն: «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ Յուրա Մկրտչյանն այդպես էլ տեղամաս չի ներկայացել, հանձնաժողովի նախագահի որոշումով՝ նրան փոխարինել է նույն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ: Այս տեղամասում դիտորդական առաքելություն են իրականացնում 1 դիտորդ, որը ներկայացնում է «Բռունցք» հ/կ-ն:

թիվ 37/6 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գրշա Մնացականյանը  նշեց, որ ժամը 11-ի դրությամբ ընտրությանը 1976 ընտրողից մասնակցել է 265 մարդ: Հանձնաժողովի նախագահը փորձում էր հերթ պահել ընտրական սրահի մուտքի մոտ՝ հաշվի առնելով ընտրողների հիշեցման թերթիկների համարները. «Դա արվում է կուտակումներից խուսափելու համար»,-ասաց նա: Քվեարկության սրահում տեղադրված էր նաև տեսախցիկ:

 Մարիամ Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter