HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Համայնքի ղեկավարի ընտրություններ` Շիրակի մարզի 4 համայնքներում

Շիրակի մարզի Սառնաղբյուր, Բավրա, Մեծ Սարիար եւ Ղազանչի համայնքներում այսօր ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են:

Անիի նախկին տարածաշրջանի Սառնաղբյուր համայնքում նախապես առաջադրվել էին երեք թեկնածու՝ համայնքի ղեկավար Սեւակ Մադաթյանը ՀՅԴ կուսակցությունից, անկուսակցականներ Դերենիկ Վարդանյանն ու Եղիկ Դավթյանը: Թեկնածուներից Դերենիկ Վարդանյանն ինքնաբացարկ էր հայտնել, եւ այժմ պայքարն ընթանում է մյուս երկու թեկնածուների միջեւ: 

3567 բնակիչ ունեցող Սառնաղբյուր գյուղում գործում է երկու ընտրատեղամաս: 36/1 ընտրատեղամասում գրանցված 1268 ընտրողից ժամը 12:30-ի քվեարկել են 350-ը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավդալյանի փոխանցմամբ սառնաղբյուրցիները բավականին ակտիվ են մասնակցում: Մինչեւ այս պահը որեւէ արտակարգ դեպք չի գրանցվել: Միակ խնդիրն ընտրողներին քվեարկելու կարգի մասին պարբերաբար արվող իրազեկումներն են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter