HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ընտրական ակտիվություն` Սառնաղբյուրում

Սառնաղբյուրում 2-րդ ընտրատեղամասը տեղակայված է գյուղի մանկապարտեզում: Թիվ 36/2 ընտրատեղամասում գրանցված 1234 ընտրողներից ժամը 15:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 587-ը: Ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսինե Գրիգորյանի փոխանցմամբ` որեւէ արտակարգ միջադեպ չի գրանցվել: Նույնը հաստատեց նաեւ դիտորդական առաքելությամբ ընտրատեղամասում գտնվող «Բռունցք» հկ-ի ներկայացուցիչ Նարինե Դավթյանը:

Այս ընտրատեղամասում իրենց ներկայացուցիչներն ունեին «Կենտրոն» հեռուստաընկերությունը եւ «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալությունը: Նշենք, որ համայնքապետերի թեկնածուներից ընտրական իր պարտքն այս ընտրատեղամասում կատարել էր Եղիկ Դավթյանը:

Ինչպես նշեց թիվ 36/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսինե Գրիգորյանը, սառնաղբյուրցիներն ընտրություների ժամանակ աչքի են ընկնում մեծ ակտիվությամբ եւ իրենց քաղաքական հստակ դիրքորոշմամբ: Սառնաղբյուրի այս ընտրատեղամասում մեծ ակտիվություն է գրանցվել հատկապես ԱԺ ընտրությունների ժամանակ՝ մասնակցել է 800 ընտրող, մեծ է եղել ակտիվությունը նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ:

Պասիվություն սառնաղբյուրցիները դրսեւորել են միայն 2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ: Ավագանու նախատեսված 9 տեղի համար հայտ էր ներկայացրել 9 թեկնածու, որն էլ կանխորոշել էր քվեարկության ընթացքը: Ասում են` շատերը գյուղում այդ ժամանակ անգամ տեղյակ չեն եղել, որ ավագանու ընտրություններ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter