HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի ընտրություններում մեծ թիվ են կազմում «երկուսով» ընտրելու դեպքերը. տարեց քվեարկողները հաճախ են «օգնող ուժի» կարիք զգում

Անահիտ Բաղդասարյան

Մանուչարյան Վարուժանին 37/3 ընտրատեղամասում արդեն երրորդ անգամ են տեսնում:  Առաջին անգամ նա ինքն է ընտրել, երկրորդ անգամ ընտրատեղամասում էր մորը, երրորդ անգամ` հորը քվեախցիկում օգնելու պատրվակով: Ընտրական հանձնաժողովի անդամ Սևադա Խոջաբաղյանը, նկատելով, որ նույն մարդը փորձում է  երկրորդ անգամ օգնել, թույլ չտվեց:  «Մենք լավ գիտենք օրենքները և թույլ չենք տա նույն մարդուն երրորդ անգամ մտնել  քվեախցիկ»,- մեկնաբանեց Ս. Խոջաբաղյանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռադիկ Հովհաննիսյանի միջամտությամբ Վիգուշ Մանուչարյանին օգնեց մեկ այլ քաղաքացի:

Մեկ այլ ընտրող` երիտասարդ տղա, ով քվեարկում էր քվեախցիկում, նկատելով, որ կից քվեախցում կանգնած կինը «դժվարանում է» քվեարկել, ինքնակամ մոտեցավ և քվեաթերթիկի վրա ինքը նշում կատարեց: Հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չարձագանքեց: Երբ դիտորդներից մեկը դիտողություն արեց, հանձնաժողովի նախագահը նոր միայն միջամտեց: Այդ ընթացքում, սակայն, կնոջ քվեաթերթիկը քվեատուփում էր:  Այդ մասին սակայն արձանագրություն չկազմվեց: Հանձնաժողովի նախագահը նշում է, որ «զարմանալիորեն  ընտրողները պասիվ են»:  

Այդ ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Այն հարցին, թե նորընտիր քաղաքապետը արդյոք կարո՞ղ է համակարգային փոփոխություններ կատարել համայնքում, նա պատասխանեց.   «Ժամանակը ցույց կտա: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև երկրի ներկայիս տնտեսական հնարավորությունները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter