HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրացուցակում 30 տարի առաջ մահացած մարդու անուն է հայտնաբերվել

Այսօր Լոռու մարզի Յաղդան գյուղի 32/1 ընտրատեղամասում 159 ընտրողներից  ՏԻՄ ընտրություններին մասնակցեց 78-ը: Յաղդանի  տեղամասային ընտրական  հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռուբիկ  Շահվերդյանը ժամը 13:10-ին «Հետքին» հայտնեց, որ 159 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 70 ընտրողներ: 

Մեր այցելության պահին տեղամասային ընտրական հանձնաժողովի  անդամներն անգործ էին:  Ժամը 13:10-ից մինչև ընտրությունների ավարտը` ժամը 20 :00-ն, Յաղդանում ընտրության ներկայացան ընդամենը 8 ընտրողներ: Հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Շահվերդյանը «Հետքի» հետ զրույցում  անվստահություն հայտնեց Յաղդանի ընտրացուցակների նկատմամբ. «Ընտրացուցակում 1912թ. ծնված և արդեն 30 տարվա մահացած մարդ էլ կա:  Ահա, խնդրեմ` Սարիմախմուդովա  Խրիստաֆորի՝ ծնված 1912թ.:  Ընտրացուցակում ընդգրկված 70 –ից ավելի մարդիկ շատ վաղուց  Յաղդան գյուղում չեն ապրում: Ինչպես Սարիմախմուդովան, այնպես էլ Յաղդանից տասնյակ տարիներով բացակայող այդ յաղդանցիները ՍերԺ Սարգսյանի և գործող ԱԺ պատգամավորների պոտենցիալ ընտրողներն  են»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ռ. Շահվերդյանը:

Այսուհանդերձ  ընտրությանը մասնակցած 78 ընտրողների 74 քվեներով Յաղդանի գյուղապետ  ընտրվեց գյուղապետի միակ թեկնածուն` «Հունայկա»  ՍՊԸ-ի տօրեն Արամ Ջանջուղազյանը:

Յաղդանում այսօր տեղի ունեցան նաև ավագանու ընտրություններ: Ավագանու առաջադրված 6 թեկնածուներից  5-ը` Նորայր Մելիքսեթյանը, Մերի Մանուկյանը, Ելենա Սիմոնյանը, Ռաշիդ Լազրևը և Քրիստինե Քոչարյանը ընտրվեցին ավագանու անդամներ: Ընտրված ավագանիների մի մասը  նույնպես  «Հունայկա» ՍՊԸ-ի  աշխատողներ  են:  «Հունայկա» ՍՊԸ-ն  պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանին:  ՍՊԸ-ն  վարձակալության հիմունքներով 1999թ.-ի սեպտեմբերի 1-ից մշակում է  Յաղդանի  114 հա վարելահողերը: Այս հողատերերի մեծ մասը նույնպես  բացակայում են Յաղդանից:  Այսօր ՏԻՄ ընտրությունների արդյունքներով   Յաղդանում տեղական ինքնակառավարումը  հայտնվեց  Վռամ  Գյուլզադյանի վերահսկողության տակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter