HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

ՀՀԿ-ն պարտվել է Բավրա համայնքում

Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Բավրա համայնքում ընտրվել է Կորյուն Սումբուլյանը՝ ստանալով 176 քվե, իսկ գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Պետրոսյանը պարտվել է ընտրություններում՝ ստանալով ընդամենը 127 ձայն: Բավրայում 480 գրանցված ընտրողներից ընտրություններին մասնակցել է 311-ը:

Սառնաղբյուր համայնքում վերընտրվել է գործող համայնքապետ Սեւակ Մադաթյանը՝ ստանալով ձայների առավելագույն քանակը՝ 752 քվե, իսկ նրա մրցակից Եղիկ Դավթյանը ստացել էր  615 քվե: Սառնաղբյուրում 2502 ընտրողից ընտրություններին մասնակցել է 1394-ը:

Մեծ Սարիար համայնքում ընտրություններն ընթանում էր մեկ թեկնածուով: Վերընտրվել է գործող համայնքապետ Բաբիկ Ավետիսյանը՝ ստանալով 144 քվե:

Բավական լարված պայքար է ընթացել Ցողամարգ համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու: Գործող գյուղապետ Հովսեփ Տոնոյանը պարտվել է՝ ստանալով ընդամենը 83 ձայն: Թեկնածուներից Արման Ավագյանը հավաքել է 103 ձայն: Ցողամարգ համայնքի համայնքապետ է ընտրվել Գնել Բարսեղյանը՝ ստանալով 108 ձայն: Ցողամարգում ընտրություններին մասնակցել է 427գրանցված ընտրողներից 300-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter