HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները

Ամփոփվել են հունիսի 8-ին Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Քաղաքապետի ընտրություններ են կայացել Գորիս և Թանահատ համայնքներում, ավագանու անդամների՝ Իշխանասար գյուղում:

Թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի ներկայացմամբ Գորիս քաղաքում ընտրություններին մասնակցել է 8204 մարդ, որը կազմում է ընտրողների թվի 50.7 տոկոսը: Քվեարկության արդյունքներով 4732 ձայնով քաղաքապետ է ընտրվել Վաչագան Ադունցը: Նրա  օգտին քվեարկել է կողմ քվեարկողների 61,56 տոկոսը: Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Հրայր Յոլյանը, քվերակության արդյունքներով ստացել է 2956 ձայն կամ՝ 38,44 տոկոս: Վերջինս հաղթող է ճանաչվել քաղաքի 9 ընտրատեղամասերից միայն երկուսում:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում 510:

Թանահատ գյուղական համայնքում գրանցված 36 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 19 մարդ: Գործող գյուղապետ Արսեն Օհանյանը ընտրվել է 15 կողմ ձայնով:

Իշխանասար համայնքում կայացած ավագանու ընտրություններին մասնակցել է 114 ընտրող: Ավագանու անդամի երկու թեկնածու՝ Անաիդա Գրիգորյանը և  Հրանտ Մելքոնյանը, ստացել են հավասար ձայնով քվե՝ 10-ական ձայն: Թե ով նրանցից կընտրվի ավագանու անդամ, կորոշվի վիճակահանությամբ, քանի որ ըստ քվերակության արդյունքների, 10 քվեն քվեարկության անցումային նիշն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter