HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քաղաքացիները չթողեցին իրենց ընկերներին բերման ենթարկել (լուսանկարներ)

Աֆրիկյանների տան մոտ այսօր երեկոյան մի շարք քաղաքացիներ էին հավաքվել` իրենց դժգոհությունն արտահայտելու հանրապետական նշանակության պատմամշակութային այդ շինության քանդելու առիթով:

Որպես բողոքի ժեստ, քաղաքացիները իրենց հետ բերած գործիքներով քանդում էին Աֆրիկյանների տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպները:

Այնուհետև նրանք սկսեցին նաև շինության քարերի վրայից ջնջել համարակալումները:

Երբ քաղաքացիները գրեթե ամբողջությամբ պոկել էին պարիսպները, եկավ ոստիկանությունը և պարզաբանում պահանջեց: Քաղաքացիներն ասացին, որ իրենց գործողություններով փորձում են փրկել ավիրվող պատմամշակութային արժեքը: Սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացի Վահագն Գևորգյանին: Մնացած քաղաքացիները բռունցք բռունցքի տվեցին և չթողեցին այլևս ոչ մեկի բերման ենթարկել: Ոստիկանության ձեռքերից ազատված քաղաքացիները «հաղթանակ», «ազատ անկախ Հայաստան» վանկարկումներով գնացին դեպի Կենտրոնի ոստիկանություն, ուր տարել էին իրենց ընկերոջը:

Մեկնաբանություններ (2)

ռոզա
նարեկի վերջը բանտն է
ՀԱՅԱԳԵՏ
Ամնե անգամ գնալով Թբիլիսի հիանում եմ նրա պատմական անցյալի պահպանութեամբ։ Ամեն անգամ գալով Երևան՝ լսում եմ, որ Երևանը Հռոմից հին մի քաղաք է։ Բայց որտե՞ղ են դրա ապացույցները։ Հերթով քանդում են եղածը և քանդում են ոչ թե թուրքերը, ազերները, մոնղոլ թաթարները, այլ հայերը։ Երբ մի անգամ այս մասին խոսեցի, մի հայ ընկեր ասաց՝ Թիֆլիսի բախտը բերել է որ նա Նարեկ Սարգսյան չի ունեցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter