HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Աֆրիկյանների բոհեմային բակը (ֆոտոպատմություն)

Աֆրիկյանների տան բակում երեկ, կարելի է ասել, բոհեմային տրամադրություն էր: Շենքի պահպանման և այն հասարակությանը վերադարձնելու համար պայքարող քաղաքացիներից մեկի տարեդարձն էր: Ավելի հարմար վայր քաղաքացիները չէին գտել և հենց Աֆրիկյանների բակում նշեցին Անտոնի ծնունդը:

Շենքի տարածքում պահպանություն իրականացնող ոստիկանները նույնպես մինչև վերջ մնացին, բնականաբար հրաժարվեցին մասնակցել այդ համեստ խնջույքին, որովհետև ծառայության մեջ էին. ոգելից օգտագործել չի կարելի այդ ընթացքում: Բախումներ և միջադեպեր չգրանցվեցին: Անտոնի 24 ամյակը հիշարժան դարձավ:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Շուտով մնացածն էլ կավերեն, կծախեն ու մեր ազգն այլևս արժեք չի ունենա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter