HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոլումբիան մի գլուխ բարձր էր Հունաստանից

Աշխարհի առաջնության C խմբի Կոլումբիա-Հունաստան մրցավեճն ավարտվեց հարավամերիկացիների հաղթանակով` 3-0, չնայած վնասվածքի պատճառով բացակայում էր թիմի առաջատար Ռադամել Ֆալկաոն: Արդեն 5-րդ րոպեին Պաբլո Արմերոյի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին ու ապակողմնորոշեց դարպասապահին` նրա կողքով հայտնվելով ցանցում: 58-րդ րոպեին Գուտյերեսը կրկնապատկեց հաշիվը: Հույների հրաշալի պահ ունեին գոնե մեկ գոլ խփելու, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Իսկ ահա խաղին ավելացված 3-րդ րոպեին Ռոդրիգեսը հաշիվը եռապատկեց. Կոլումբիա-Հունաստան` 3-0:

Ժամը 23:00-ին դաշտ դուրս կգա D խմբի առաջին զույգը` Ուրուգվայ-Կոստա Ռիկա: Կեսգիշերն անց՝ 02:00-ին, կսկսվի D խմբի կենտրոնական Անգլիա-Իտալիա հանդիպումը: 05:00-ին էլ կմեկնարկի C խմբի Կոտ դ՛Իվուար-Ճապոնիա մրցավեճը: 

Լուս.-ը՝ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter