HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյանի ոստիկանապետը առանձատուն է կառուցում

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ, գնդապետ Արթուր Հարությունյանը Լոռու մարզի Շամլուղ քաղաքի Բուղաքար թաղամասում ամառանոց է կառուցում: 2000 քմ տարածքը, որի վրա կառուցվում է առանձնատունը, Շամլուղ համայնքի ավագանին 03.08.2010 թ.-ի օգոստոսի 3-ի որոշմամբ հատկացրել է Դավիթ Պավլուշի Աղաբաբյանին: 

«Արթուր Հարությունյանը Դավիթ Աղաբաբյանից նշված 2000 քմ հողամասը կիսակառույց բնակարանի հետ գնել է 2013 թ.-ին»,- հայտնեց Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը: Շամլուղցիները մեզ Բուղաքար թաղամասում ցույց տվեցին ոստիկանապետի կառուցվող առանձնատունը:

Հունիսի 12-ին՝ ոստիկանապետի ամառանոցը լուսանկարելուց կես ժամ հետո, երբ դեռ Շամլուղ-Ախթալա ճանապարհահատվածում էինք, սկսվեցին հեռխոսազանգերը: Երևանում գտնվող Թումանյանի ոստիկանապետը իր ծանոթների միջոցով խնդրում էր առանց իրեն չհրապարակել իր առանձնատան մասին հոդվածը: Ոստիկանապետի ամառանոցը աչքի էր ընկնում հատկապես անմատչելի պարիսպներով:

Գուցե ամառանոցի կառուցմամբ նրա զբաղված լինելու պատճառով է, որ Ալավերդիում հանցագործությունները չեն բացահայտվում, կամ փողոցներում կարելի է հաճախակի հանդիպել թմրանյութ օգտագործածներին:

Մեկնաբանություններ (6)

Silva
Առաջին դեպքը չի որ իր մասին հրապարակում են, միշտել տակից դուրսա գալիս, ոստիկանապետի պաշտոնը էլ որտեղ օգտագործի ??? ,մի անգամ բարեկամներին քցեց,փողերը յուրացրեց, հիմա ում փողերովա տուն կառուցում, միթե ղեկավարությանը դա չի հետաքրքրում, մինչև երբ …
Լոռեցի կոմունիստ
Էս աղջիկը գելի սիրտ ա կերել! Բայց շենքը սիրուն ա: Աշխատավորների համար արհմիութենական սանատորիա կարելի ա դարձնել, կամ ծնողազուրկ երեխաներին հատկացնել: Բայց թողեք ծառ ու մառն էլ տնկի, կարգի բերի հետո:
GB
At least this colonel oligarch invest his stolen money in Armenia !
hasmik
արյունով շաղաղված փողերով կառուցված առանձնատուն, հարամ լինի
Hakob M.
Շատ կարեվոր են երկրում իրավախախտումների կրճատմանը միտված, հասարակությունում տեղի ունեցող անօրինականությունների բացահայտման թափանցելիությունը, դրանց հետ կապված ազատ, անկաշկանդ խոսքի Շիտակ Արտահայտումը... խոսքն ու …
Michael Sinan
GB, that was a good one, LOL. Shameless filthy scums devouring Armenia. And they want to liberate western Armenia? Ha Ha Ha Ha Ha Ha Dream on my poor people, the country is ran by honorable thieves.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter