HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիսկոտեկ»՝ Զվարթնոց տաճարի տարածքում (տեսանյութ)

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Զվարթնոցում և Գառնիում տեղի ունեցած «փարթիներից» հետո որոշել է արձագանքել՝ պատժելով նրանց, ովքեր ընդամենը հրաման կատարողներ են եղել: Նախարարը խիստ նկատողություն է տվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանին էլ ազատել է աշխատանքից:

Հրամանում ասվում է, թե պատշաճ կերպով չեն վերահսկվել պայմանագրում նշված կետերը: Սա՝ այն դեպքում, երբ հունիսի 14-ին Զվարթնոցում կայացած միջոցառմանը նույնիսկ չեն թույլատրել ներկա գտնվել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նախարարուհին իրավիճակն արագ շտկել է՝ քավության նոխազ դարձնելով կատարածուներին, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում հենց նրան՝ Հասմիկ Պողոսյանին պատժելու հրամանը:

Իր հերթին էլ Վլ. Պողոսյանն էլ «Panorama.am»-ին հայտնել է, թե Հ. Պողոսյանին առաջարկելու է փոփոխություններ անել վարձակալության պայմանագրի մեջ՝ պայմանագրի կետերի թվից հանել խնջույքների, կերուխումի անցկացումը: «Ես արդեն նախարարին առաջարկով գրություն եմ պատրաստել, որ մենք նման կորպորատիվ միջոցառումներ, որ վերջում գեղարվեստական մաս էլ է լինում, բացառենք: Միջոցառում ինքնին կլինի, բայց ուղղակի չի լինի հացկերույթ ասեմ, ճաշկերույթ ասեմ: Խնջույքը բացառենք, բայց թող գան միջոցառում անեն»,- կայքին ասել է Վլ. Պողոսյանը:

«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը: Ըստ այդմ՝ սեղան է դրվել նաև բուն տաճարի տարածքում: Ամսի 14-ի «փարթիի» վերաբերյալ աղմուկից հետո Վլ. Պողոսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, նշված է նաև ամսի 7-ի միջոցառման մասին. «Ինչ վերաբերում է բաց եւ փակ միջոցառման (տվյալ դեպքում հարսանյաց հանդեսի) վերաբերյալ սոցիալական որոշ ցանցերում հայտնված քննադատությանը, ապա տեղեկացնում ենք, որ այդօրինակ միջոցառումներ նախկինում էլ եղել են: Զվարթնոց, Գառնի տաճարների կամարների ներքո, Աստծո օրհնությամբ և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծեսեր են իրականացվել: Միաժամանակ հայտնում ենք, որ բաց և փակ միջոցառումները իրականացվել են ու կիրականացվեն բացառապես տաճարի հարևանությամբ գտնվող խոտածածկ հատվածում, հատուկ այդ նպատակով հարմարեցված ժամանակավոր հարթակի վրա: Բուն հուշարձանի տարածքում հարսանյաց հանդես չի կարող լինել և չի եղել, ինչպես նշվել է որոշ անձանց կողմից ՖԲ սոցիալական ցանցում»: 

Հատուկ Վլադիմիր Պողոսյանի համար ասենք, որ տեսանյութում երևացողը հաստատ «Աստծո օրհնությամբ և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծես» չէ:

Մնում է փաստել, որ մշակույթի նախարարությունն այսօր լծվել է Զվարթնոցի ու Գառնիի նման արժեքները բիզնես-օջախների վերածելու բեղմնավոր գործին:

Լուսանկարում՝ Վլ. Պողոսյան, Հ. Պողոսյան

Մեկնաբանություններ (16)

Աննա
Իսկ ինչու չանել ավելի ցիվիլ եղանակով, պարզապես աշխատանքից հեռացնել սկանդալային նախարարին և վերջ: Ինչու այդպես չանել? Չէ, որ կամայական ուրիշ երկրում հենց այդպես էլ կվարվեին:
Անուշ Երանյան
Սա հեևանք է նրան, որ մարդ շատ երկար տարիներ աշխատում է միևնույն պաշտոնում: Նա պարզապես սկսում է չընկալել իր վրա դրված պատասխանատվությունը:
Անահիտ
ՈՒնենք բարոյազուրկ, անկիռթ, մշակույթի նախարար, որը մեր սրբություն հանդիսացող պատմամշակույթային հուշարձանները դարձրել է կերուխումի օջախներ; Ամոթ ձեզ;
Մխո
Միքել ջան, Հռոմում Դավիթի արձանը չես գտնի, որովհետև բնօրինակը լրիվ ուրիշ քաղաքում ա։ Էդ իմիջիայլոց։ Հետաքրքիր ա, չէ՞։ 100 դրամի բողոքի ժամանակ ինչքան հայտնի, արվեստի մարդ սեփական ավտոներով մարդկանց տեղափոխում էին։ Է, հիմե էլ թող գնային Գառնի ու լուռ պիկետ անեին։ Թե չէ հետո մենձ-մենձ խոսալը ու (նաև ինձ պես) համացանցում ելույթ ունենալը ում ա պետք։ Ւնչպես կասեր (անցած դարի յոթանասունականներին) մեր ոխերիմ բարեկամի հանճարեղ բանաստեղծը - «Я не люблю манежи и арены - на них милльон меняют по рублю, пусть впереди большие перемены, я это никогда не полюблю»։ Հիմա մենք ամբողջ Հայքն ենք սարքել կրկես ու «թամաշա ենք անում»։
ՀԱՅՈՒՀԻ
Հարգելի Արման, տիկին նախարարի հոր մասին նրա մահից հետո սկսեցին լեգենդներ պատմել, բայց դուք նրա ղեկավարության տակ աշխատած շատերի հարցրեք, կիմանաք, որ նա էլ մի բարի պտուղ չի եղել։ Ինչ վերաբերում է նրա դստերը, ապա այդ յառմռկի վաճառողուհուց ցածր մակարդակ ունեցող կենսաբանի դիպլոմով թյուրիմացությունը ընդամենը Մոսկվայում նստած Արմեն Սմբատյանի մարիոնետկան է, ոնց որ նա Մոսկվայից թելերը քաշում է, սա էլ այնպես վարվում է։ Իսկ Մոսկվան ամեն կերպ ուզում է մեր դավաճանների միջոցով ամեն ինչ փչացնել Հայաստանում։ Ի դեպ, 1-2 տարի առաջ նույն Հ. Պ.-ի կողմից ամերիկյան գրանտով միջնադարյան կամուրջը վերածեցին ժամանակակից կամուրջի, չեք հիշո՞ւմ։
ՀԱՅՈՒՀԻ
իսկ երիտասարդ կարիերիստ Արա Խզմալյանը շտապել էր արդարացնել այդ քայլերը, տեսեք՝ http://www.aravot.am/2014/06/19/472700/
Արման
Դե զարմանալի չէ, պտուղը ծառից հեռու չի ընկնում Զարմանալի է, բայց ոչ մի մշակութի գործիչ պատգամավոր, որ նստած են խորհրդարանում, նույնիսկ ծպտուն չեն հանում այս չարաբաստիկ նախարարի արարքների մասին: Ինչու?
Անահիտ
Կրկին անգամ կարելի է փաստել, որ Հայաստանի իշխանոթյունները մի քանի կոպեկի համար պատրաստ են նույնիսկ իրենց սեփական ծնողին վաճառել (էլ չեմ խոսում երկրի մասին)
Միքել
8-ին: Ճիշտ եք, հարգելի Մխո: «Դավիդը» Վենետիկում է, հիմա արդեն մշտական: Մինչ այդ այն մի քանի անգամ տեղափոխվել է տարբեր տեղեր, ցուցադրության համար (չնայած մեծ չափերին!) Իմ նկարագրությունը (վերեւում) վերաբերվում է 98-99 թ. (ինչքան որ հիշում եմ:) Այդ ժամանակ արձանը դրված էր ս. Պողոս եկեղեցու կից սրահում (գլխ. մուտքի ձախ կողմը) որտեղ էլ ես բախտ եմ ունեցել տեսնելու այն: Ի միջի այլոց՝ մեր ոխերիմ բարեկամը կարգին մարդ է եւ իր գործը ճիշտ է անում: Նա խիստ կրթություն է անցել, ի տարբերություն գյուղական ժուլիկների:
ՅարՄար
Գարնիի տաճարի քուրմերը այսօր չկան: Ես կարծում եմ Զվարթնոց Տաճարի հոգեւորակն ժարանգորդներն եւս արդէն չքացել են՞: Կամ իրենք եւս մասնակցում էին այդ Փարդիին:
Մխո
14-ին Էդ երևի Սասունցի Դավթի արձանն է եղել։ Միքելանջելոի Դավիթը Ֆլորենցիայի Գեղարվեստի Ակադեմիայից դեռ ոչ ոք չի հանել։
Ժաննա Հակոբջանյան
ՀՀ Մշակույթի նախարարության հայտարարությունը վիրավորում է յուրաքանչյուր մտածող Հայ մարդու ինտելեկտը: Գտան Քավության նոխազը, հանդես եկան հայտարարությամբ և ամեն ինչ լուծվե՞ց այդպիսով: Պետք է պահանջել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնազրկումը: Իր գործունեության ամբողջ ընթացքում հայ մշակույթը անկում է ապրել և ձեռք է բերել առևտրային, շուկայական և աբսուրդ ձևակերպումներ:
Արման
Ինչպես երևի գիտեք ներկայիս մշակույթի նախարարի հայրը շատ պատվարժան մարդ է: Նա երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոնները, և եղել է օրինական աշխատող, կարելի է պնդել, որ ամեն առումով լավագույներից է եղել: Հիմա, ես ուղղակի ապշած եմ, թե ինչու է Հասմիկ Պողոսյանը այդ աստիճանի ան-պատիվ և ,կներեք արտահայտության համար, աներես: Ինչպես կարելի է այդպսիս հայր ունեցող մարդը այդքան ստոր քայրեր անի գումարի համար: Հուսանք գոնե, որ այդ գումարը արժեր իր այս քայլիը
Սիլվա
Ինչպես ասում են ձուկը գլխից ա հոտած: Նախ պետք է Հասմիկ Պողոսյանին պաշտոնից զրկել:
Միքել
Միքելանջելոի «Դավիդ» - ին չեք կարող մոտենալ 7-8 մետրից ավելի (Հռոմ), որպիսզի շրջակա միապաղաղ կլիման չխախտվի, չեք կարող լուսանկարել այն, որպիսզի լուսային բռնկումը չազդի մակերեսին, բարձր խոսելն ու աղմուկն արգելվում է, որպիսզի նույնիսկ ձայնային տատանումները չվնասեն արձանին: Մեր «Դավիդն» էլ Զվարթնոցն ու Գառնին են եղբայր! Վնասելուց բացի, ահավոր սրբապղծություն է մեր նախնիների հիշատակին այդ տեղերը զվարճանոցի, ուտելանոցի (բնականորեն՝ նաեւ պետքարանի) վերածելը: Ի՜նչ ա....ների ձեռքն ընկավ այս երկիրը!
Arman
Կարծում եմ ներկայիս մշակույթի նախարարի բարոյազուրկ կերպարի լավագույն բնութագրումն է – օպերայի տնօրենի նշանակումը: Բոլոր առաջադրված թեկնածուներից ընտրվեց վատագույնը: Ուստի և զարմանալի չի նախարարից նման արարքները, ավելին ես վստահ եմ, որ նախարարը անմիջական ֆինանսկանա օգուտ է ստացել այսպիսի միջոցառումներից: Հակառակ դեպքում նա նախարար չէր վերանշանակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter