HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բախումներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների և ոստիկանության միջև (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիները փակեցին Սարյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ոստիկանությանը միայն բռնի ուժ կիրառելու արդյունքում հաջողվեց քաղաքացիներին հանել իրենց նստած տեղերից: Բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, մնացածը դեռ շարունակում են մնալ այդ տարածքում՝ փորձելով շարունակել քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը:

Հիշեցնենք, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացման մասին վերջնական որոշում պետք է ընդուներ, ինչի հիմքերը, ըստ քաղաքացիների, հանձնաժողովը չունի:

Մեկնաբանություններ (3)

hasmik
Էս մլիցա պեպելնիցան չհասկացավ, որ էս մարդիկ պայքարում են բոլորի համար, այդ թվում մլիցեքի համար, լավ ես մարդիկ մլիցեքի համար, բա մլիցեքը ում համար, չնայած մլիցա են չեն հասկանա
Գեւորգ
Այս նողկալի արարածները չեն հասկանում, որ բռնությունը բռնություն է ծնում: Այսօր ծեծեցիր խաղաղ ցուցարարին՝ վաղը մեկ ծեծվածի փոխարեն 3-ը կկանգնեն: Ու այդպես սարից գլորվող ձնագնդի նման կմեծանա բողոքավոր զանգվածը: Բա հիմա Վովա Գասպարյանն ինչո՞ւ չի փիլիսոփայում խոսքի ազատության, գեղեցիկի ու հոգեւորի մասին՝ կիշկա տոնկա՞: Հօ՞դս ցնցեցին Գասպարյանի քնքուշ խոսքերը, պատռվե՞ց դիմակը: Իմացած եղեք՝ ժողովուրդը մի օր կարթնանա եւ ցախավելի բերան կտա թե՛ այս ջեբկիր իշխանություններին, թե՛ նրանց պաշտպաններին՝ ի դեմս մեր տհաս ոստիկանների: Գեւորգ
Գեւորգ
Այս նողկալի արարածները չեն հասկանում, որ բռնությունը բռնություն է ծնում: Այսօր ծեծեցիր խաղաղ ցուցարարին՝ վաղը մեկ ծեծվածի տեղը 3-ը կկանգնեն, եւ այդպես սարից գլորվող ձնագնդի նման կմեծանա բողոքավոր զանգվածը: Բա հիմա Վովա Գասպարյանն ինչո՞ւ չի փիլիսոփայում խոսքի ազատության, գեղեցիկի ու հոգեւորի մասին՝ կիշկա տոնկա՞: Պատռվե՞ց դիմակդ, քնքուշ խոսքերդ հօ՞դս ցնդեցին: Իմացաք եղեք՝ ժողովուրդը մի օր կարթնանա եւ ցախավելի բերան կտա թե՛ այս ջեբկիր իշխանություններին, թե՛ նրանց պաշտպաններին՝ ի դեմս տհաս ոստիկանների: Գեւորգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter