HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոցի» նախկին վարիչին փոխարինող է նշանակվել որդին

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մշակույթի նախարարի հրամանով պաշտոնից ազատված նախկին վարիչի՝ Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը:  Նա արգելոց-թանգարանի շահագործման բաժնի վարիչն է: Սա մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Մարինե Ավանեսյանը: Վերջինիս նաև հավելեց, որ եռամսյա ժամկետում կնշանակվի վարիչ:

Այս լուրը փորձեցինք պարզել նաև արգելոց-թանգարանի նախկին վարիչ Վարդան Գրիգորյանից: Վերջինս նախ նշեց, որ թանգարանի շահագործման բաժնի վարիչն է նշանակվել, այնուհետ խնդրեց այլևս հարց չտալ իրեն, քանի որ հոգնել է: Նա նաև հերքեց այն, որ պաշտոնակատարն իր որդին է: Հարցին, թե արդարացի է համարում իրեն պաշտոնից ազատելու հրամանը, այսպես պատասխանեց. «Խախտումներ եմ արել, ինձ ազատել են, ուրիշ հարցի չեմ ուզում պատասխանել»: Մեր հաջորդ հարցին, թե արդյոք նրան թույլատրել էին ներկա գտնվել այդ երեկոյին, Վ. Գրիգորյանը կրկին մեջբերեց այն, որ ինքը խախտումներ է արել, դրա համար էլ ազատել են աշխատանքից:

Զարմանալի է այն հանգամանքը, որ Վ. Գրիգորյանը հերքում է հարազատ որդուն ժամականավոր պաշտոնակատար նշանակելու հանգամանքը, մինչդեռ ՊՈԱԿ-ի աշխատակիցը չի թաքցնում դա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter