HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայ-ֆրանսիական մանկապատանեկան հեծանվաարշավի մեկնարկը կտրվի վաղն առավոտյան

Արդեն տասնյակ տարիներ ի վեր, RAID VTT մրցավազքը երկու տարին մեկ կազմակերպվում է Հայաստանում՝ Ֆրանսիայի Նոր Պա-դը–Կալե շրջանի «Ընդունելություն եւ հանգրվան» ասոցիացիայի կողմից, որը Ֆրանսիայում հյուրընկալում է դժվար կացության մեջ հայտնված երիտասարդներին եւ զբաղվում նրանց կրթությամբ:

Ասոցիացիայի համար սպորտը միջոց է այս երիտասարդ ֆրանսիացիներին հասարակության մեջ ներառելու համար:

Հեծանվարշավի հայկական փորձը ուսումնական ծրագրի մաս է կազմում: Սա նրանց թույլ է տալիս հանդիպել ուրիշ երկրի երիտասարդների եւ ծանոթանալ նրանց մշակույթին:

2014 թ. հեծանվարշավը կմեկնարկի Երեւանում Ֆրանսիայի դեսպանությունից, հուլիսի 8-ին, ժամը 10.00-ին՝ Տուր դը Ֆրանս 2014-ի առաջին փուլի օրը, որն այս տարի կմեկնարկի Անգլիայից: Հայաստանյան մրցավազքը կանցնի Վանաձորով, Ծաղկաձորով, Սևանով, մի շարք այլ բնակավայրերով և կավարտվի հուլիսի 19-ին՝ Շենգավիթում:

Մրցավազքին մասնակցում են 62 հեծանվորդ, որոնցից 27-ը ֆրանսիացի եւ 21-ը հայ, այդ թվում 13 մասնակից Վանաձորի ակումբից եւ 8-ը Երեւանից, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման անձնակազմը:

RAID VTT-ի համոզմամբ՝ Հայաստանը կարող է գրավիչ լինել հեծանվասպորտի համար եւ կարելի է բացահայտել գեղեցիկ բնապատկերներ՝ առիթ ընձեռելով արշավորդներին հանդիպել տեղական բնակչության հետ եւ արժանանալ ջերմ ընդունելության:

Հեծանվավազքը կազմակերպել են, ֆրանսիական կողմից՝ «Ընդունելություն եւ հանգրվան» ասոցիացիայի գլխավոր տնօրեն, Դոմինիկ Դեմորին եւ ասոցիացիայի մասնաճյուղերից մեկի տնօրեն, Դիդիե Պայեն:

Հայկական կողմից ծրագիրը կազմակերպել են Հեծանվավազքի հայկական ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերզովսկին եւ Հեծանվատուրիզմի եւ հեծանվավազքի հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Անտոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter