HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Հայլուրը», Լեւոն Բարսեղյանը, Ռոբերտ Քոչարյանն ու այլք` նույն տեղում, նույն ժամին

Ֆեյսբուքում վերջերս ամենաարդիական են բանակի, տրանսպորտի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալու թեմաները: Այսօր այս թեմաներին ավելացել էին նաեւ Հայլուր-Լեւոն Բարսեղյան խոսակցությունները:

Լեւոն Բարսեղյանը մի երկար պատասխան էր գրել «Հայլուրի»` իր եւ Արթուր Սաքունցի վերաբերյալ անդրադարձին: Նա սկզբում նշում է, թե հանրայինի լրատվականը լայն թափով լուսաբանել է բանակում խաղաղ պայմաններում սպանվածների ընտանիքների իրավիճակը, նաեւ այն, թե ինչպես են Հայաստանի գյուղերը հայաթափ լինում, իսկ հանքարդյունաբերողները «աղում ու մաղում են Հայաստանի ընդերքը», ապա ծիծաղելով իր իսկ ասածի վրա` հավելում.

«Չէ հա, հո լուրջ չընդունեցի՞ք: Հայլուրը չի կարող նման բան անել, կարողանար` կաներ, արած լիներ` կիմանայինք:

Դրա փոխարեն Հայլուրը որոշել էր «բացահայտել» իմ ու իմ ընկերոջ` Սաքունց Արթուրի «իսկական» կերպարանքը. վաղուց հայտնի ու հրապարակային աղբյուրներից դրել-կարդում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Գյումրու «Կրթության Ասպարեզ» եւ «Մենք պլյուս» ՀԿ-ների իրականացրած մի քանի ծրագրերի մասին քաղվածքներ. «բացահայտեց» օրինակ, որ այսինչ ՀԿ-ն այսքան (10-40 հազար դոլար) դրամաշնորհ է ստացել «Բաց հասարակության հիմնադրամից», իբր ոչ ոք չգիտեր, իսկ իրենք հայտնագործեցին, ա՛յ մալադեց, ա՛յ սաղոլ»:

Լեւոնը համարում է, որ այս անդրադարձով «Հայլուրն» ընդամենն ուզում է շեղել մարդկանց ուշադրությունն իրականությունից. «Գուցե ավելի խելացիներից մեկը, որ Հ1-ից չէր, որոշել էր ուղղակի մեզ  հիշելով, մոռանալ տալ բանակային հանցագործությունները, սգավորների հիմնական մտածմունքները ու պետության անկումը»:

Վերջում, դիմելով «Հայլուրին» եւ գեներալներին, Բարսեղյանը կոչ է անում. «Պարապ մի մնացեք, պարոնա՛յք, կարդացողներ եւ գեներալներ, պարապությունը չարիք է հիմարության պես, գործ արեք: Հայլուր եւ փոխնախարար գեներալ, թե իրար հետ այդպես սիրով եք եւ համերաշխ, ձեւ գտեք ու արեք այնպես, որ այլեւս ոչ մի ծպտուն չլսենք բանակային սպանությունների, բռնությունների եւ չարաշահումների մասին, տեսեք մեր ձենը կելնի՞, արեք այնպես, որ գլուխներդ կախ ձեր գործին լինեք,  37 թիվ, միեւնույն է, չեք ստանա:»

Լեւոն Բարսեղյանի պատասխանի տակ մեկնաբանում է Լուսինե Վայաչյանը` գրելով. «Լեւոն ջան, ափսոս չե՞ս էսքան գրել ես, ո՞վ ա հայլուր նայում հիմա, ով էլ նայում ա` ոչխարներից ա, իսկ ոչխարի հոտը ոչ մի կերպ չի կարա ունենա հասարակական կարծիք»:

Լեւոնն այս մեկնաբանությանը պատասխանում է. «Լուսինե ջան, մարդիկ կան` հարցեր են տալիս մի քանի օր է, մարդիկ կան` կասկածներ են ծնվել սրտներում,  թե այ տղա, որ միլիոնատեր ես, ընչի՞ ես մնացել էս քամբախում ...:)))»:

«Հայլուրից» անցում կատարենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան կարգավիճակին: Այսօր ֆեյսբուքահայերին տանջում էր հարցը, թե ինչպե՞ս կվերաբերվեն հայերը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն: Միանգամից նշենք, որ հարցին պատասխանածներից 695-ը դեմ են արտահայտվել, իսկ 129 մարդ կողմ է Քոչարյանի վերադարձին:

Ներկայացնենք այս հարցադրման ներքեւում թողնված մի քանի մեկնաբանություններ.

Արա Պետրոսյան,- Հայերենում էդ բառը չկա, որ ցույց տա, թե ինչքան վատ եմ վերաբերվում հիմար մտքին:

Արթուր Ավթանդիլյան,- էս անկապ հարցը մոտավորապես քանի՞ ձև պետք ա տրվի, որ սպառվի... էս էն դեպքն ա, որ ինչքան խորոված ասես, դժվար թե կշտանաս :))

Անցնենք ֆեյսբուքյան մեկ այլ հարցադրման. Ձեր կարծիքով մեր բանակում առկա բացասական երեւույթների հրապարակային քննադատությունը կարո՞ղ է սպառնալիք դառնալ երկրի ազգային անվտանգությանը: Հարցվածներից 49-ը պատասխանել են` ոչ, 16-ն` այո, իսկ 17 հոգի կարծում է, որ դա միայն օգտակար կլինի:

Մեջբերենք այս հարցումի ներքո գրված մի մեկնաբանություն.

Օվսաննա Հովսեփյան,- Մեր երիտասարդները անգամ սեփական  ազգի մեջ անվտանգ չեն, էլ ի՞նչ ազգային անվտանգության մասին է խոսքը: Նախ հայ ԴԵՎԵՐԻՑԱ պետք ազգը պաշտպանել, հետո նոր «թշնամիներից»:

Ի վերջո հասանք նաեւ տրանսպորտային խնդիրներին: Հակոբ Արշակյանը «Մենք չենք կռանում երթուղայիններում» խմբում գրել է. այսօր առավոտյան մեր բակի կանգառում մի ավտոբուսի վարորդի հարցրի, թե ինչո՞ւ սափրված չէ, չէ՞ որ ամեն օր շփվում է մարդկանց հետ: Նա սրտնեղած պատասխանեց, որ աշխատում է առավոտյան 07:00-ից մինչ գիշերվա 00:00, և իր համար շատ դժվար է ամեն օր սափրվելը

Ամենևին չարդարացնելով ավտոբուսի վարորդին՝ այնուամենայնիվ կարծում եմ, որ պետք է հարգել վարորդների իրավունքներն ու օրենքները և նոր վարորդներ գործի ընդունելու միջոցով կարճացնել նրանց աշխատանքային ժամերը: Դրանով հնարավոր կլինի ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, խուսափել վթարներից ու լուծել մարդկանց նվազագույն հիգենայի հետ կապված հարցերը:

Ֆեյսբուքահայության այսօրվա աժոտաժը փակենք Արիստոտելի իմաստուն խոսքերով, որ մեջբերել է Մերի Մարտիրոսյանը. «Մեր իշխանավորներն այնպիսի տներ են սարքում, կարծես հավերժ են ապրելու, և այնպես են ուտում, կարծես վաղը մեռնելու են»:

Մեկնաբանություններ (2)

Baron
Hima uzum em harcs uxxel Hetq.am-in u nra xmbagrin- Karox eq bacatrel hodvaci mej tex gtac apush meknabanutyunner@ texadrelov inch eq cankanum @ntercoxin asel? Xosqs veraberum e himnakanum ver@ nshvac @nkeruhu meknabanutyan@. Husov em kstanam sparich patasxan.
Baron
Լուսինե Վայրահաչյանին խորհուրդ կտայի ապուշություններ դուրս տալուց առաջ մի լավ մտածի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter