HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանին՝ կարդալու համար

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հուլիսի 10–ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանք պահանջում էին վերագործարկել «Նաիրիտը» և վճարել իրենց 14 ամսվա աշխատավարձի պարտքը: «Մենք կոլապսի մեջ ենք, երկու ամիս է ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել՝ ինչ են արել, ոնց են տարել, ոնց են բերել,- ասել է վարչապետ Աբրահամյանը,- երկու ամիս է` փնտրում ենք սեփականատիրոջը, չենք կարողանում գտնել»: 

Թե ինչու մինչ օրս որևէ մեկը չի պատժվել «Նաիրիտը» այս վիճակին հասցնելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխան չուներ. «Պիտի ճշտենք, որ պատժենք»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ չի ասում, ավելին՝ նա «Նաիրիտի» կեղտոտ գործարքները քողարկողներից մեկն է: Երբ մեկ տարի առաջ մի քանի պատգամավորներ փորձում էին «Նաիրիտի» գործարքներն ուսումնասիրող հաձնաժողով ստեղծել, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ արեց, որպեսզի ձախողվի պատգամավորների այդ նախաձեռնությունը: Հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: «Նաիրիտի» աշխատողներին Հովիկ Աբրահամյանն ասել է, թե երկու ամիս է` չեն կարողանում պարզել՝ ով է «Նաիրիտի» սեփականատերը:  

Հատուկ Հովիկ Աբրահամյանի համար ներկայացնում ենք հոդվածների շարքը, որտեղ մանրամասն տրված են նրան «հուզող» բոլոր հարցերի պատասխանները:

Եթե Հովիկ Աբրահամյանն ուզում է ավելին իմանալ, կարող է միջնորդել գլխավոր դատախազին, որ կալանավորեն նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին եւ Միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանին: Վարչապետը եթե ուզում է, որ բացի իրենից՝ հանրությունն էլ տեղյակ լինի, թե իրականում ինչ է կատարվել «Նաիրիտի» հետ, թող Հանրային հեռուստատեսությամբ «Հետքին» մեկ ժամ եթեր տրամադրի: Մենք էլ հանրությանը կներկայացնենք այն հանցագործությունները, որ կատարել են պաշտոնյաները եւ մնացել անպատիժ: «Նաիրիտի» մասին նյութերը հավաքված են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով գործը կարճվել է:

Վարչապետը կարող է ծանոթանալ նաեւ կարճված քրեական գործերի նյութերին, այնտեղ կան ուշագրավ ցուցմունքներ:   

Հ.Գ.Պարոն վարչապետ, հոդվածները կարդալու համար սեղմեք ձախ կողմի հղումները:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Վարչապետ է, թե խեղկատակ Ամեն ինչ այդքան տխուր չեր լինի, եթե մարդիկ չտառապեյին
Արամ
Հնարավոր պատասխաններր: 1) Այ մարդ դե 2 ամսվա վարչապետ եմ, ինչ եք սաղ մեխքերը իմ վրա ջարդում 2) Են ժամանակ ես վարչապետ չեմ եղել, դրա համար էլ ինչ ասես, թե չեմ արել 3) Մենք անպայման կգտնենք պատասխանատուներին ու օրենքի խիստ ուժով կպատժենք 4) Հոդվածի հղումները չեն աշխատում, այ որ աշխատեին հիմա բոլորին բռնել ու բանտ էինք նստացրել Անհնար պատասխաններ: 1) Այո, անկասկած եղել են միլիոնավոր դոլարների գողություններ ու կաշառքներ, սակայն մենք անզոր ենք նրանց պատասխանատվության ենթարկել: Դե հասկանալի է, ՀՀԿ-ի կեսից ավելին կլինի բանտում 2) Մենք ունենք հզոր մասնագետներ, որոնք 3 որից վերջնական լուծում կտան այդ հարցին 3) Ոստիկանությունը մեկ շաբաթվա մեջ բոլորի նկատմամբ կալանք կկիրառի 4) Այստեղ Ռուսական շահեր կա, ընենց որ ոչինչ չեմ կարող անել, կներեք.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter