HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Հայրապետյանին ձերբակալել են քրեական հանցավոր խմբավորման գործի շրջանակներում (լրացված)

Այսօր ՌԴ քննչական կոմիտեն դիմել է դատարան գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությամբ: Հայրապետյանին կասկածում են «Բաշնեֆտի» վաճառքի ժամանակ ֆինանսական մեքենայությունների մեջ: 

Ինչպես «Росбалту»-ին հայտնել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը,  Լևոն Հայրապետյանը կասկածվում է ՌԴ ՔՕ 160 (վատնում) և 174-րդ հոդվածների (հանցավոր եկամուտների օրինականացմում) հատկանիշերով կատարած հանցագործությունների մեջ: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ 2008թ. «Բաշնեֆտի» վաճառքից Հայրապետյանը մեծ տոկոս է ստացել: Անցյալ գիշեր իրավապահները նրա գրասենյակը խուզարկելիս հայտնաբերել են 2 տուփ փամփուշտ: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները երեկ «Դոմոդեդովո» օդանավակայանից բերման են ենթարկել մեծահարուստ Լևոն Հայրապետյանին, երբ նա վերադառնալիս է եղել Մոնակոյից:  

Լևոն Հայրապետյանին ձերբակալել են «Կինգիսեպյան» խմբավորման գործի շրջանակներում:  «Կինգիսեպյան» խմբավորումը հայտնի է ավելի քան15 պատվիրված սպանություններ և մահափորձեր կազմակերպելու մեջ: Համարվում է խոշոր հանցավոր խմբավորում, որը ղեկավարում է Սերգեյ Ֆինագինը: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտի» վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպյան» գործի շրջանակներում: 

Ինչպես հայտնում են ռուսական աղբյուրները՝ Լևոն Հայրապետյանին օդանավակայանից տարել են հարցաքննության և պաշտոնապես հայտնել նրա ձերբակալության մասին, իսկ առաջիկա օրերին նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:

Սերգեյ Ֆինագինը Ալեքսանդր Մատուսովը (Բասմաչ)

«Կինգիսեպյան» խմբավորման հետ սերտորեն համագործակցել է մեկ այլ հանցավոր խումբ՝ «Շյոլկովյան» կազմը, որը ղեկավարել է Ալեքսանդր Մատուսովը (Բասմաչը): Մատուսովը վերջերս ձերբակալվեց Թայլանդում և տեղափոխվեց ՌԴ: Նրա տանը հայտնաբերվել էր կեղծ հայկական անձնագիր:

Այս կազմը, համաձայն ռուսական աղբյուրների, սկզբում ծառայություններ է մատուցել բանկիր Գեորգի Սաֆիևին, այնուհետև՝ սենատոր Իգոր Իզմեստևին, ով այժմ ցմահ ազատազրկված է: Հենց վերջինս էլ իր ցուցմունքներում հիշատակել է Լևոն Հայրապետյանին՝ նշելով, որ մի քանի հանցագործություններին մասնակից է նաև Լևոն Հայրապետյանը, մասնավորապես՝ «Բաշնեֆտ» ընկերության վերաբերյալ քրեական և տնտեսական «ռազբորկաներին»: ՌԴ իրավապահները որոշել են նրան ձերբակալել հենց նա հայտնվի Ռուսաստանում: Լ.Հայրապետյանը բնակվում է Մոնակոյում:

Լևոն Հայրապետյանը ծնվել է Արցախի Վանք գյուղում՝ 1949-ին: Աշխատել է որպես լրագրող «Օգոնյոկ» և «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթերում: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ մասնագիտական գործունեության շրջանակներում նա ծանոթացել է տարբեր ոլորտի հայտնի անձանց հետ, այդ թվում նաև Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի և Բաշկիրիայի նախագահ Մուռտազ Ռախիմովի հետ, ում էլ Հայրապետյանը ծանոթացրել է Իզմեստևի հետ: Այնուհետև Հայրապետյանը սկսել է բիզնեսով զբաղվել, և դարձել աշխարհում ամենահարուստ 10 հայերից մեկը: 

Լևոն Հայրապետյանի լուսանկարը՝ այստեղից

Մեկնաբանություններ (2)

Kevork
This whole thing sounds like a fake and the stench of an Azeri a**hole is all over it. The bigger disappointment is, since when is Russia, or should I say some idiotic Russians, are taking orders from terrorist Azeris?
Amo Yandunts
Please be more attentive in your coverage. Как сообщил «Росбалту» источник в правоохранительных органах, Левон Айрапетян подозревается в совершении преступлений, предусмотренных статьями УК РФ 160 (растрата) и 174 (легализация преступных доходов). «К убийствам Айрапетян отношения не имел, однако экономические аферы вокруг этой компании расследуется в рамках «дела кингисеппских»», - уточнил источник агентства. По его словам, показания на Айрапетяна дал Изместьев, отбывающий сейчас пожизненный срок.http://m.rosbalt.ru/moscow/2014/07/16/1292853.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter