HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Հայրապետյան. «Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում»

Artsakh Today մամուլի կենտրոնը ներկայացնում է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանությունը: 

«Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:
Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:

Լուսանկարում` Լևոն Հայրապետյանը

Մեկնաբանություններ (2)

arman
Հաստատ այստեղ քաղաքական ենթատեքստ կա, թող համայն հայությունը սատար կանգնի այս հայրենասեր և ՄԵԾ ՄԱՐԴՈՒՆ:ԱՍՏՎԱԾ ՆՐԱ ՀԵՏ
Իդա
Վայ, աշխարհ, մեկին խանգարել ա, երևի, դրա համար էլ մեկուսացրել են: Մարդ առնվազն պետք է մտավոր հետամնաց լինի, որ հավատա Լյովա Հայրապետյանի մասին դուրսպրծուկների դուրս տվածին բարբաջանքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter